[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Բանտենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանտենգ
Բանտենգ (արու)
Բանտենգ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ Bos
Տեսակ Բանտենգ (B. javanicus)
Միջազգային անվանում
Bos javanicus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բանտենգ (անգլ.՝ Bos banteng), սնամեջ եղջերավորների ընտանիքի, ցուլերի ենթաընտանիքի երկկճղակավոր որոճող կենդանի։ Կան վայրի և ընտանի տարբերակներ։ Վայրի բանտենգ փոքր է և ունի համաչափ մարմնակազմ։ Իրանի երկարությունը 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,5 մ, կենդանի քաշը՝ 250–350 կգ։ Եղջյուրները խոշոր են (40–50 սմ), ծռված դեպի վեր և ներս։ Բանտենգ ցուլերը մուգ մոխրագույն են, իսկ կովերը՝ թուխ շիկագույն։ Սեռահասուն է դառնում երկու տարեկանից։ Փոքր հոտերով տարածված է Հնդկաչինի, Մալայան կղզեխմբի կղզիների հարթավայրերում և լեռնային անտառներում։ Ընտանի բանտենգ, Բալիի տավարը (ընտանեցված է Բալի կղզում) լավ հարմարված է շոգ կլիմայական պայմաններին։ Օգտագործվում է որպես բանող և մսատու տավար։ Ընտանի տավարի և բանտենգի տրամախաչումից ստացված խառնածինն անպտուղ է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանտենգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանտենգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 290