[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Li-Fi

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Li-Fi-ով կահավորված սենյակ

Li-Fi (Light Fidelity), երկկողմանի, անլար հաղորդակցման տեխնոլոգիա։ Հասկացությունն առաջ է քաշվել Հարալդ Հաասի կողմից[1]։ Տվյալների փոխանցման այս տեսակն օգտագործում է բաց տարածության մեջ տեսանելի լույսը առանց ռադիոհաղորդափողի (ի տարբերություն Wi-Fiռադիոալիքների)։ Այդպիսով, Li-Fi-ը պատկանում է VLC տեխնոլոգիաների դասին։

Հարալդ Հաասը, ով դասավանդում է Էդինբուրգի համալսարանում, հաստատում է, որ հայտնագործել է Li-Fi-ը։ Նա համարվում է այդ հասկացության օգտագործման պիոները և pureLiFi-ի համահիմնադիրը[2]։

Մյուս կողմից, Ֆուդանի համալսարանից չինացի գիտնականների մի խումբ[3] ևս դիտարկվում է որպես այս տեխնոլոգիայի հայտնագործող։

Տեխնոլոգիայի դետալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես տեղեկատվության կրիչ` այս տեխնոլոգիան օգտագործում է լուսային դիոդների (LED) լույսը[4]։ Կանխատեսվում է, որ Li-Fi շուկայի տարեկան աճի տեմպը 2013 և 2018 թվականների միջև կազմում է 82 % և 2018 թվականին կկազմի ավելի քան 6 միլիարդ դոլար[5]։

Li-Fi-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. տեսանելի լույսով կապը (անգլ.՝ Visible light communications) գործում է լուսային դիոդներին լարման փոխանցման միջոցով, ընդ որում, շատ բարձր հաճախականությամբ[6], որը մարդկային աչքի համար տեսանելի չէ։

Լուսային ալիքները չեն կարող թափանցել պատերի միջով, ուստի Li-Fi-ի գործունեության շառավիղը շատ մեծ չէ։

Կիրառման օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

PureLiFi-ը օգտագործման համար հասանելի Li-Fi համակարգի առաջին օրինակն է։ Այն ներկայացվել է 2014 թվականին Բարսելոնայում` Mobile World Congress-ի ժամանակ[7]։

Bg-Fi-ը Li-Fi համակարգ է, որը բաղկացած է բջջային հեռախոսի հավելվածից և պարզ սարքավորումից` գույնի ընկալիչով, միկրոկարգավորիչով և ներքին ծրագրային ապահովմամբ։ Բջջային հեռախոսի էկրանից լույսը փոխանցվում է լույսի ընկալիչին, որը վերափոխում է այն թվային տեղեկատվության։ Լուսարձակող դիոդները հնարավորություն են տալիս համաժամացնել (ռուս.՝ синхронизироваться) բջջային սարքավորման հետ։

Wi-Fi-ի նմանությամբ, Li-Fi-ը ևս օգտագործում է IEEE 802.11 համանմանությամբ արձանագրություններ, սակայն այն կիրառում է տեսանելի լույսի դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք ունեն ավելի լայն հոսքի շերտ։

IEEE 802.15.7 ստանդարտը սահմանում է PHY և MAC մակարդակներ։

Ստանդարտը սահմանում է ֆիզիկական (PHY) երեք մակարդակ` հոսքային տարբեր հնարավորություններով.

  • PHY I-ը ստեղծվել է արտաքին գործածության համար և աշխատում է 11.67-ից մինչև 267.6 Կիլոբիթ/վայրկյան արագությամբ։
  • PHY II-ը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը փոխանցել 1.25-ից մինչև 96 Մեգաբիթ/վայրկյան արագությամբ։
  • PHY III-ը նախատեսված է բազմակի աղբյուրների համար և աշխատում է 12ից մինչև 96 Մեգաբիթ/վայրկյան արագությամբ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harald Haas. Harald Haas: Wireless data from every light bulb. ted.com.}}
  2. «The Future's Bright - The Future's Li-Fi». The Caledonian Mercury. 2013 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. China achieves wireless Internet access via lightbulbs | ZDNet
  4. Sherman, Joshua (2013 թ․ հոկտեմբերի 30). «How LED Light Bulbs could replace Wi-Fi». Digital Trends. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Global Visible Light Communication (VLC)/Li-Fi Technology Market worth $6,138.02 Million by 2018». MarketsandMarkets. 2013 թ․ հունվարի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Coetzee, Jacques (2013 թ․ հունվարի 13). «LiFi beats Wi-Fi with 1Gb wireless speeds over pulsing LEDs». Gearburn. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «pureLiFi to demonstrate first ever Li-Fi system at Mobile World Congress». Virtual-Strategy Magazine. 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. An IEEE Standard for Visible Light Communications Արխիվացված 2013-08-29 Wayback Machine visiblelightcomm.com, dated April 2011.