Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Daft Punk, ֆրանսիական երաժշտական դուետ, որը կազմված է հաուս երաժիշտներ Թոմա Բանգալտերից և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոից։
Դուետը հայտնի է իր վիզուալ կերպարների շնորհիվ։ Մասնավորապես սկսած 2001 թվականից, բոլոր հասարակական միջոցառումների և իրենց ելույթների ժամանակ նրանք կրել են փայլուն սաղավարտներ և ձեռնոցներ։ Դուետը նաև շատ հազվադեպ էր հեռուստատեսային շոուների մասնակցում կամ հարցազրույցներ տալիս։
Դուետը հիմնադրվել է 1993 թվականին, և մեծ ճանաչվածություն է ձեռք բերել 1990-ականների վերջին։ Հաուս և սինտփոփ ժանրը իրար հետ համատեղելով, դուետի երգերը կարևոր դեր են կատարում ֆրանսիական հաուս երաժշտությունում։
Մինչև Daft Punk-ի ստեղծումը, դուետի անդամներ՝ Թոմա Բանգալտերն և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն հանդիսանում էին Darlin' խմբի անդամ։ 1997 թվականին, Daft Punk-ը թողարկում է իր դեբյուտային «Homework» կոչվող ստուդիական ալբոմը, որը երաժշտական քննադատների բարձր գնահատականներին է արժանացել։ Դուետի երկրորդ՝ «Discovery» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2001 թվականին և ավելի մեծ հաջողություններ է գրանցել։ 2005 թվականին թողարկվում է դուետի երրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Human After All» անվանումը։ Երկու տարի անց՝ 2007 թվականին, թողարկվում է Daft Punk-ի «Alive 2007» կոչվող համերգային ալբոմը, որը Գրեմմիի 51-րդ մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային/դանս ալբոմ» մրցանակին։
2013 թվականին թողարկվում է դուետի թվով չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Random Access Memories»-ը։ Ալբոմը ոչ միայն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականներին, այլ նաև բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ է ունեցել։ Ալբոմը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխություն արժանացել է «Տարվա ալբոմ», «Լավագույն դանս/էլեկտրոնային ալբոմ» և «Լավագույն նախագծված ալբոմ, ոչ-դասական» մրցանակներին։ Ալբոմի «Get Lucky» երգը, նույն մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա ձայնագրություն» և «Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում» մրցանակներին։
2021 թվականի փետրվարի 22-ին դուետը հայտարարեց իր գործունեության ավարտի մասին[3]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|