[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Քիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիոս
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
ՎարչատարածքChios Municipality?
Ամենաբարձր կետProfitis Ilias?
ԲԾՄ1297 մետր
Մակերես842,5 կմ²
Ջրլիցի ափինԵգեյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Քիոս (հուն․՝ Χίος, Khíos [ˈçi.os] ( )), Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, անատոլիական (փոքրասիական) ափից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։ Հայտնի է մաստիկա կոչվող բուսական խեժի արտահանմամբ ( այդ նկատի առնելով՝ անվանում են նաև «Մաստիկայի կղզի»)։ Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են նաև կղզու միջնադարյան գյուղերը, 11-րդ դարի Նեա Մոնի վանքը, որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։

Վարչականորեն՝ կղզին ձևավորում է մի առանձին համայնք Քիոսի տարածաշրջանային միավորի կազմում, որը մտնում է Հյուսիս-Էգեյան տարածաշրջանի մեջ։ Վարչական կենտրոնը և կղզու գլխավոր քաղաքը նույն՝ Քիոս անվանումը կրող քաղաքն է[1]։ Տեղացիներն իրենց քաղաքն անվանում են Քորա ("Χώρα" բառացիորեն նշանակում է «երկիր», բայց սովորաբար այդպես է անվանվում հունական կղզու ամենաբարձրադիր բնակավայրը կամ մայրաքաղաքը)։

Կղզին համաշխարհային պատմության մեջ հիշատակվում է հույների ազատագրական պատերազմի ժամանակ՝ 1822 թվականին թուրքական զորքերի կողմից այստեղ կազմակերպված Քիոսյան ահավոր կոտորածով, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։

Քիոսյան կոտորած

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fanny Aneroussi, Leonidas Mylonadis: The Kampos of Chios in its Heyday: Houses and Surroundings. Translated from the Greek by Antonis Scotiniotis. (Aipos Series, no 12). Akritas Publications, Nea Smyrni 1992, 960-7006-87-9.
  • Charalambos Th. Bouras: Chios. (Guides to Greece, no 4). National Bank of Greece, Athens 1974.
  • Charalambos Th. Bouras: Greek Traditional Architecture: Chios. Melissa, Athens 1984.
  • Athena Zacharou-Loutrari, Vaso Penna, Tasoula Mandala: Chios: History and Art. Translated from the Greek by Athena Dallas-Damis ... (The Monuments of Chios). The Chios Prefecture, Chios 1989. OCLC 31423355.
  • Hubert Pernot: En Pays Turc: L’île de Chios. (Dijon, Imprimerie Darantière, Rue Chabot-Charny, 65). Avec 17 mélodies populaires et 118 simili-gravures. J. Maisonneuve, Libraire-Éditeur, Paris 1903. (online)
  • Arnold C. Smith: The Architecture of Chios: Subsidiary Buildings, Implements and Crafts. Edited by Philip Pandely Argenti. Tison, London 1962.
  • Michales G. Tsankares, Alkes X. Xanthakes: Chios: hekato chronia photographies, 1850–1950. (Chios: One Hundred Years of Photographs, 1850–1950). Synolo, Athens 1996, 960-85416-4-6.
  • Eleftherios Yalouris: The Archeology and Early History of Chios. (From the Neolithic Period to the End of the Sixth Century B.C.). University of Oxford, Merton College, dissertation, 1976.
Քիոս, Հունաստանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 11
(52)
11
(52)
13
(55)
17
(63)
22
(72)
26
(79)
28
(82)
28
(82)
25
(77)
20
(68)
16
(61)
13
(55)
19.2
(66.5)
Միջին ցածր °C (°F) 5
(41)
5
(41)
6
(43)
9
(48)
13
(55)
17
(63)
19
(66)
19
(66)
16
(61)
12
(54)
9
(48)
6
(43)
11.3
(52.4)
Տեղումներ մմ (դյույմ) 100
(3.94)
78
(3.07)
61
(2.4)
44
(1.73)
24
(0.94)
4
(0.16)
1
(0.04)
0
(0)
8
(0.31)
23
(0.91)
55
(2.17)
122
(4.8)
520
(20.47)
աղբյուր: www.weather-to-travel.com[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kallikratis law Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  2. «Chios». July 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիոս» հոդվածին։