Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիկոկու (ճապոներեն` 四国, բառացի նշանակում է «չորս նահանգ». կազմած է սի «չորս» և կոկու «նահանգ» բառերից։ Անվանումն ստացել է կղզում եղած նահանգներ (այժմ՝ պրեֆեկտուրաներ) թվով), կղզի և տարածաշրջան Ճապոնական կղզեխմբի հարավում, Ճապոնիայում։ Տարածքը՝ 17,8 հազար կմ քառակուսի։ Բարձրությունը մինչև 1981 մ (Իսիձուտի լեռը)։ Խոշոր քաղաքները՝ Մացույամա, Տակամացու, Տուկիսիմա, Կոտի[2]։
Սիկոկու տարածաշրջանի կազմի մեջ մտնում է 4 պրեֆեկտուրա՝ Կագավա, Կոտի, Տոկուսիմա և Էհիմե.
Հոնսյու կղզու հետ Սիկոկուն միավորում է մի խճուղի, որ ընդգրկում է Ակասի Կայկյո կամուրջը։ Shikoku EV Rallye էլէկտրոմոբիլների համար կղզում կանոնավորապես անցնում են ռալլիներ[3]։