Ռամեն
Ռամենի բաղադրիչները | |
ճապոնական չինական խոհանոց | |
Ենթատեսակ | Լապշայով ապուր |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հիմնական | Youmian? և Japanese noodles? |
Ramen Վիքիպահեստում |
Ռամեն կամ ռամյոն (ճապ.՝ 拉麺、柳麺 ռա:մեն), ճապոնական ուտեստ ցորենից պատրաստված լապշայով։ Փաստացիորեն իրենից ներկայացնում է ոչ թանկ ֆասթֆուդ, որն ունի մեծ էներգետիկ արժեք և լավ համ։ Համարվում է չինական, կորեական և ճապոնական խոհանոցների ուտեստ։
Ռամենի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռամեն» բառը ծագում է երկու չինական «լամյան» հիերոգլիֆներից (չինարեն ավանդ. 拉麺, հեշտ. 拉面 , պինին: lāmiàn, պալլ.: լամյան), որոնք ճապոներենում կարդացվում են որպես «ռա» և «մեն» և նշանակում են «ձգել» և «լապշա» համապատասխանաբար։ Նույն բառը Միջին Ասիայում արտասանվում է որպես լագման։ Ռամենը համարվում է Ճապոնիայից Չինաստան եկած ուտեստներից մեկը. չինական լապշայի պատրաստման տարբերակը մի փոքր տարբերվում է միջինասիականից, այդ իսկ պատճառով չինացիները ռամենն անվանում են «ճապոնական լամյան»։
Ռամենի հայրենիքը Չինաստանն է, և Ճապոնիայում այն ևս անվանում են տյուկա սոբա (չինական լապշա), Կորեայում՝ ռամեն (կորեերեն՝ 라면): Ճապոնացիները սկսել են ուտել այն 20-րդ դարի 10-ական թվականներին, մոտավորապես այն ժամանակ, երբ չինական խոհանոցը սկսեց իր վրա լայն ուշադրություն գրավել։ Երբ ուտեստը առաջին անգամ հայտնվեց Ճապոնիայում, այն հիմնականում վաճառում էին փոքր փողոցային սրճարաններում՝ ռամեն-յաներում։ Այսօր ռամենը դեռևս վաճառում են ռամեն-յաներում, սակայն վերջին ժամանակներում այն սկսել են վաճառել և՛ սրճարաններում, և՛ ռեստորաններում և նույնիսկ առևտրային ավտոմատներում, որ նման են սրճարանային ավտոմատներին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սոյա-ռամեն
-
Սիո-ռամեն
-
Վանտան-ռամեն
-
Վանտան մեն
-
Կիմչի-ռամեն
-
Ասահիկավա-ռամեն
-
Վակայամա-ռամեն
-
Բանսյու-ռամեն
-
Օկայամա-ռամեն
-
Օնոմիտի-ռամեն
-
Տոկուսիմա-ռամեն
-
Հակատա-ռամեն
-
Հակատա-ռամեն
-
Նագահամա-ռամեն
-
Կումամոտո-ռամեն
-
Կագոսիմա-ռամեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամեն» հոդվածին։ |
|