Բեխ
Գյուղ | |
---|---|
Բեխ | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Ղափան |
Այլ անվանումներ | Բեղ, Բիխ, Պեխ |
Բնակչություն | 247 մարդ (1970) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Բեխ, գյուղ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառում, իսկ ապա գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Ղափան քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, Խուստուփ լեռան լանջին, բարձրադիր, անտառապատ, գեղատեսիլ վայրում։
Գյուղի մոտով անցնում է Ողջիի աջակողմյան վտակ Բեխ գետակը։
Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ծագել է շրջակայքի անտառներում բոխի ծառի առատության համար։ Տարածքում է գտնվում Բեխիխութ լեռը, որն անտառապատ է[1], Բեխի գետակ և Բեխի անապատը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ բնակավայրի մասին հիշատակվել է 871 թվականին՝ այն Բաղք գավառի Արուքս գյուղի հետ փոխանակելու առնչությամբ։ Երկար ժամանակ բնակավայրը եղել է Տաթևի վանքի սեփականությունը։
Ուշ ժամանակներում Բեխը պատկանում էր Մելիք Փարսադանյաններին և հանդիսանում էր նրանց աթոռանիստը։ Վերջիններս համարվում էին Տաթևի նույն տոհմի ճյուղերից մեկը։
Ունի թեք տանիքներով տներ։ Գյուղը շրջապատող անտառներում կան մրգատու ծառեր՝ տանձենի, խնձորենի, սալորենի, ընկուզենի, հոնի, իսկ բացատներում ամենուր տարածված էր մոշը։
1960-ական թվականներին ձուլվել է Ղափան քաղաքի հետ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հայեր էին։
324ի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 345 | 344 | 324 | 305 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը Ղափանի հանքավայրերում աշխատելն էր։ Զբաղվում էին նաև երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար XVIII դարի անշուք կանգուն եկեղեցի։ Մոտակայքում են գտնվում Հալիձորի բերդը, Հալիձոր գյուղի, Հալիձոր հանքավայրի ավերակները, Փառուտա վանքի ավերակները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 647 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 647