Քիլիս
Քաղաք | |
---|---|
Քիլիս | |
Երկիր | Թուրքիա[1] |
Տարածութիւն | 610 քմ² |
ԲԾՄ | 632 մեթր |
Բնակչութիւն |
100 675 մարդ (2018), 105 218 մարդ (2020), 103 883 մարդ (2019), 82 109 մարդ (2010), 70 670 մարդ (2000), 62 472 մարդ (1997), 77 706 մարդ (2007) |
Փոստային ցուցանիշ | 79000 |
Շրջագայութեան պետ-համարագիր | 79 |
Պաշտօնական կայքէջ | kilis.bel.tr(թուրք.) |
Քիլիս, դաշտային Կիլիկիոյ այս քաղաքը կը գտնուի սուրիական Հալէպ քաղաքէն 60քմ հիւսիս՝ Հալէպի եւ Այնթապի ճիշտ մէջտեղը[2]: Հնագոյն ժամանակներէն ի վեր եղած է հայաբնակ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 1915 ունէր 5250 հայ առաքելական, 327 հայ կաթողիկէ եւ 342 հայ բողոքական բնակչութիւն, որուն կը պատկանէին տնտեսական, առողջապահական, կրթական լծակները: Հայերը գլխաւորաբար զբաղած են արհեստներով, առեւտուրով, ձիթապտուղի իւղի արդիւնահանմամբ:
Ընդարձակ արտեր ու այգիներ ունի Քիլիս, եւ կ՚արտադրէ ցորեն, գարի, ոսպ, սիսեռ, բամբակ, շուշմայ, չամիչ, գինի, օղի եւ ձէթ[2]։
Հայերու տեղահանութիւնն սկսաւ 1915 թուականի Յունիս 28-ին: Սահմանամերձ ըլլալուն պատճառով հայերը ենթարկուեցան համեմատաբար «մեղմ» եղեռնի՝ նահատակուեցաւ «ընդամէնը» 1500 հոգի:
Տէր-Զօր աքսորուածները ամբողջովին ջարդուեցան, մնացեալը տեղահանութենէն վերադարձան, սակայն 1921-ի ֆրանս-թրքական պայմանագիրի կնքումէն ետք, երբ Քիլիս անցաւ Թուրքիոյ, հայերն ստիպուած գաղթեցին Հալէպ:
Իսկ 1925-ի թրքական իշխանութիւնները պայթեցուցին 1873-ի օծուած Ս. Յովհաննէս հոյակերտ եկեղեցին, ինչով վերացաւ հայութեան վերջին հետքը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 «Տեղեկագիր այրիախնամ յանձնաժողովի - Է. Քիլիս»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2023-03-25
- ↑ «Արեւմտեան Հայաստան․ Քիլիս»։ Western Armenia TV (wa-WA)։ 2023-02-18։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-24-ին։ արտագրուած է՝ 2023-03-25