[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

WV22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WV22
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդամբարան և hypogeum?
ՏեղագրությունԼուքսոր
Երկիր Եգիպտոս
Մակերես554,92 քառակուսի մետր

WV22 (անգլ.՝ Western Valley № 22), ինչպես նաև KV22, հին եգիպտական դամբարան Արքաների հովտում, որը կառուցվել է XVIII արքայատոհմի փարավոն Ամենհոտեպ III-ի համար[1]։

Դամբարանը գտնվել է 1905 թվականին Թեոդոր Դևիսի կողմից և 1915 թվականին մասնակի պեղվել է Հովարդ Քարթերի ու կոմս Քարնարվոնի կողմից։ Քարթերը գտավ փարավոն Թութմոս IV-ի զարդատախտակը[2] և ամբողջությամբ մաքրեց E հորը (խորությունը 7,5 մ) և Ea սրահը[3]։ Իրականացվել են դամբարանի և նրա ինտերիերի փաստագրումն ու քարտեզագրումը։ Նախագիծը նման է Ամենհոտեպ II (KV35) և Թութմոս IV (KV43) փարավոնների դամբարանի կառուցվածքին։ Դամբարանը ի սկզբանե կառուցվել է Թութմոս IV-ի համար, բայց թե ինչ պատճառով է այն փոխել Արքաների հովտի մեկ ուրիշ դամբարանի հետ՝ հայտնի չէ[3]։ Ենթադրաբար Թութմոսը դադարեցրել է KV43-ի շինարարությունը և հանձնարարել է կառուցել WV22-ը, սակայն մահացել է մինչ աշխատանքների ավարտը[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենհոտեպ III-ի պատկերը դամբարանից: Լուվր, Փարիզ

Ստացված տվյալների համաձայն WV22-ը հատվել է ծովի մակարդակից 172 մ բարձրության վրա գտնվող լանջին, J թաղման սրահը՝ ծովի մակարդակից 145 մ բարձրության վրա։ №1 սրահում հատակը ծածկված էր 50 սմ հաստությամբ քարե փշրանքները և ավազը, որոնց մաքրման ժամանակ հայտնաբերվեցին խեցեղենի և որմնանկարների բեկորներ[3]։ Նաև հայտնաբերվել են այդ դարաշրջանի շատ ավելի մեծ և նշանակալի իրեր[1]։ Մուտքի դիմաց՝ հատակին հայտնաբելվել են հորթի ոսկորներ, ճոպանից հանգույց, մանրագեղ կավե սկահակներ և փայտե նավակի մակետ, որոնք դրված են եղել 25 սմ տրամագծով շամբե զամբյուղի մեջ[3]։ Jc և Jd սրահներում հայտնաբերվել են երկու հախճապակյա ուշեբտի (3,2х2,8 սմ), հավանաբար Թիա թագուհու դեմքով։ Բոլոր J սրահների պատերն ու առաստաղները (որտեղ գտնվում էր սարկոֆագը), I և E հորը պատված են որմնանկարներով, որոնք ժամանակի ընթացքում զգալիորեն գունաթափվել են։ Զարդարված շերտը պատից պոկվել է, իսկ սյուների ճաքերը քանդում են նկարները։ 1990 թվականից գիտնականները՝ Եգիպտոսի ղեկավարության հետ միասին, որմնանկարների կոնսերվացման միջոցառումներ են անցկացնում[3]։ 19-րդ դարում որմնանկարների մի մասը ապամոնտաժվել են և այսօր ցուցադրվում են Լուվրում[1]։ Վասեդայի համալսարանի ճապոնական արշավախմբի մասնակից Յիրո Կոնդոն ենթադրել է, որ նկարները կարող են վերաբերել Էխնատոնի կառավարման ժամանակաշրջանին, իսկ դամբարանը նախատեսված է եղել Ամենհոտեպ III-ի կանանցից մեկի՝ Թիայի կամ Սիտամոնի համար (Jd-ում և Je-ում)։ Հորում փայտե սարկոֆագի մնացորդները ցույց են տալիս Առաջին անցումային շրջանում դամբարանի օգտագործման փորձերը[1]։

Կարմիր գրանիտից պատրաստված սարկոֆագը բաժանված է 2 մասի, ինչպես նաև այլ փոքր բեկորների։ Ամբողջական ժամանակ այն ուներ 300 սմ երկարություն և 134 սմ լայնություն՝ տեքստի մեկ կենտրոնական (փարավոն Ամենհոտեպ III-ի աղոթքը Նուտ աստվածուհուն) և ութ փոքր հորիզոնական (ութ աստվածների՝ Նեղոսին, Անուբիսին-khenty-seh-netjer, հոր համար վրեժ լուծող Հորին, Հորին, Իամեթին, Անուբիսին-imy-wet, Դուամետուֆին և Գեբին) սյուներով։ Սեմենդեսի կառավարման ժամանակ փարավոնի մումիան տեղափոխվել է KV35[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «KV 22 (Amenhetep III)». Theban Mapping Project. www.thebanmappingproject.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  2. 2,0 2,1 Richard H. Wilkinson, Kent R. Weeks The Oxford Handbook of the Valley of the Kings. — Oxford University Press, 2016. — С. 194. — 649 с. — ISBN 9780199931637
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nicholas Reeves After Tutankhamun. — Routledge, 2013. — 228 с. — ISBN 9781136152986

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]