PC Games
գերմ.՝ PC games[1] | |
---|---|
Տեսակ | լրատվական կայք համակարգչային խաղերի մասին, խաղային հանդես և հանդես |
Ժանր | խաղային հանդես |
Լեզու | գերմաներեն[1] |
Հիմնադրվել է | 1992 |
Հրատարակիչ | Computec? |
Գրասենյակ | Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա |
ISSN | 0946-6304 |
Կայք | pcgames.de(գերմ.) |
PC Games, գերմանական ամսագիր, որը նվիրված է համակարգչային խաղերին և հրապարակվում է Computec Media AG հրատարակչության կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]PC Games-ը հիմնադրվել է 1992 թվականին։ Սկզբնական շրջանում ամսագրի հետ տրամադրվում էր 3,5 դյույմ տրամաչափով սկավառակ, որը հետագայում փոխարինվեց CD-ROM-ով։ 1999 թվականին PC Games-ը դարձավ Գերմանիայում առաջատար ամսագիրը, որը նվիրված էր համակարգչային խաղերին[2][3]։
1992 թվականի հոկտեմբերից մինչև 1998 թվականի մարտը ամսագրի գլխավոր խմբագիրները մնացին ամսագրի հիմնադիրներ՝ Օլիվեր Մեննեն և Թոմաս Բորովսկին։ 1998 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի փետրվարը այդ պաշտոնը զբաղեցրել է Թոմասը։ 2000 թվականի մարտից մինչև 2001 թվականի հունիսը ամսագիրը գլխավորել են Ֆլորիալ Սթանգլը և Պյոտր Ֆրյոլիխը։ 2004 թվականի մարտին ամսագրի միակ խմբագիրը մնացել է Պյոտր Ֆրյոլիխը։ 2014 թվականին նա լքեց իր պաշտոնը։ Նրան փոխարինեց Վոլֆգանգ Ֆիշերը[4]։
Վաճառք և հայտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]PC Games-ը համարվում է համակարգչային խաղերին նվիրված ամենաշատ վաճառված ամսագիրը Գերմանիյում, զիճելով միայն Computerbild Spiele և GameStar-ին։ 1999 թվականի չորրորդ կեսին PC Games-ը վաճառվել է 363 608 օրինակով, ինչը դարձնում է նրան ամենահայտնի ամսագիրը այդ ժամակաների համար։ Սակայն 2002 թվականից սկսած տպագիր ամսագրերի վաճառքը սկսեց նվազել, ինչն էլ հանգեցրեց PC Games-ի վաճառքի նվազմանը։ 2011 թվականի չորրորդ կեսին տվյալներով, PC Games ամսական վաճառվում էր 102 032 օրինակով[2][5][6]։
PC Games-ը նաև աջակցում է PCGames.de խաղային պորտալին, որում հրապարակվում են նորություններմ ակնարկներ, խաղերի փորձարկուներ և այլ նյութեր նվիրված համակարգչային խաղերին։ 2016 թվականի փետրվարի տվյալներով PCGames.de-ը ամեն ամիս այցելում է ավելի քան 1,41 միլլիոն օգտատեր, ինչը դարձնում է նրան գերմանական համացանցում ամենահայտնի խաղային պոլտորներից մեկը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0946-6304
- ↑ 2,0 2,1 Petra Fröhlich. «Die unheimliche Macht des Durchschnitts». spiegel.de (German). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Petra Fröhlich. «Auflagenschwund Spielemagazine - Petra Fröhlich im Interview». golem.de (German). Golem.de[de]. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «PC Games Team». PCGames.de. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ IVW quarterly statistics - IVW.eu
- ↑ «Computec Media GmbH portfolio». computec.de. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «AGOF digital facts: website statistics February 2016» (PDF). agof.de. Arbeitsgemeinschaft Online Forschung[de]. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- pcgames.de — Պաշտոնական կայք