Scania AB
Scania AB | |
---|---|
Изображение логотипа | |
Տեսակ | commercial vehicle manufacturer? |
Հիմնադրված է | 1911 |
Վայր | Սյոդերտելիե |
Երկիր | Շվեդիա[1] |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | 291 մլրդ kr (2022)[2] |
Հասույթ | 170 մլրդ kr (2022)[2] |
Աշխատողների թիվ | 56 927 մարդ (2022)[2] |
Մայր ընկերություն | Traton? |
Դուստր ընկերություններ | Scania Production Słupsk, SOE Busproduction Finland, Dansk Automobil Byggeri, Scania Peter, Scania Production Angers, Scania-Bussar, Scania IT, Ferruform, Scania-Hytter, Scania Latin America և Scania Latvia? |
Նախկին | Maskinfabriks-aktiebolaget Scania և Vabis |
Սեփականատեր | Volkswagen Group |
Կայք | scania.com(անգլ.) |
Scania AB Վիքիպահեստում |
Scania AB, շվեդական ընկերություն, որը արտադրում է բեռնատար մեքենաներ, ավտոբուսներ, ագրարային և ծովային շարժիչներ[3][4]։ Ավտոբուսներ սկսել է արտադրել 1920 թվականից սկսած։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Շվեդական Սյոդերտելե քաղաքում։ Գործարաններ ունի Շվեդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Լեհաստանում և Ռուսաստանում։
Սեփականատերերը և կառավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծագույն աճուրդում 2011 թվականի հոկտեմբերին բաժնետոմսի 70.94%-ը հասավ Volkswagen AG ընկերությանը, իսկ 17,37 %-ը MAN ընկերությանը։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Scania ընկերությունը արտադրում է բեռնատար մեքենաներ, ավտոբուսներ, ծովային և արդյունաբերական դիզելային շարժիչներ։ Առավել հաջող համագործակցություն Scania Bus ընկերությունը ունեցել է իսպանական Irizar ընկերության հետ։
2005 թվականին Scania ընկերությունը արտադրել է 52 567 բեռնատար և 5816 ավտոբուսներ։ Այդ տարվա եկամուտը կազմեց $7,97 մլրդ, իսկ զուտ շահույթը կազմեց $587 միլիոն։
Ավտոբուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Century 3000 դաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղեմի համագործակցությունը իսպանական Irizar կազմակերպության հետ, հանգեցրեց Scania Century 3000-ի ամբողջականը ստեղծմանը։ Նրա դիզայնը համատեղում է արեոդինամիկական ստանդարտներին և Irizar կազմակերպության ֆիրմային «ժպիտի» հետ, որը ստեղծել էր Scania ընկերությունը։ Ավտոբուսը նախատեսված է մինչև 57 ուղևորի համար։ Երկարությունը սկսած 10.7 մ, մինչև 15 մ, ընդհանուր լայնությունը կազմում է 2550 մմ, իսկ բարձրությունը 3700-3900 մմ։ Իսկ ներքին սրահի բարձրությունը կազմում է 2055 մմ։ Ավտոբուսի հետին մասում գտնվում է 9, 11 և 12 լ ծավալով շարժիչը, որի հզորությունը կազմում է 300-ից մինչև 420 ձիաուժ։ Փոխանցման տուփը մեխանիկական 8 աստիճան։
Omni դաս
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների վերջին ընկերությունը թողարկում է 12 մետրանուց Omni բազմաֆունկցիոնալ ավտոբուսների շարքը։ Ավտոբուսների ոճը նման է Century 3000 դասի ավտոբուսներին իրենց ֆիրմային «ժպիտով»։ Դրանից հետո սկսվեց այդպիսի յուրահատուկ ոճով ավտոբուսների մոդան։
Ավտոբուսը հագեցած է բոլոր սկավառակային արգելակներով,3 միացում ունեցող արգելակման համակարգ՝ ԱԲՍ և հիդրավլիկական դանդաղեցնող արգելակներ։ Նաև վարորդի սրահում տեղադրված է միկրոկլիմա։
Նրան մոտ կառուցվածքով 2 դռնանի մերձքաղաքային OmniLine IL94-ն է, որը առաջին անգամ ցուցադրվեց Ֆրանկֆուրտի ավտոսրահում 2000 թվականի աշնանը, որի վրա տեղադրված էր L94IB շասեներ, հագեցած ալյումինե թափքի կարկասով, սրահի հատակից 860-990մմ բարձրության վրա։ Ավտոբուսի հետին հատվածում տեղադրված է 9լ շարժիչը 230-260 ձիաուժ հզորությամբ։ Փոխանցման տուփը ավտոմատ 5 աստիճանի։
Քաղաքային մեկ ավտոբուսի հիման վրա ստեղծվեց Omni դասի ավելի հագեցված տարբերակը՝ OmniCity CN94UA 18մ երկարությամբ 230-260 ձիաուժ շարժիչով և ավտոմատ 5 աստիճանի փոխանցման տուփով։ Նրա ամենաբարձր արագությունը հասնում է 102կմ/ժ։
Շարժիչներ բիովառելիքի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Scania-ն սկսեց արտադրել շարժիչներ ավտոբուսների համար, որոնք աշխատում էին էթանոլով 1980-ակաների կեսին։ Շահագործվում էին շուրջ 600 ավտոբուսներ որոնք աշխատում էին 95% էթալոն և 5% բենզին վառելիքի հավելումով։
95% էթալոնով աշխատող ավտոբուսների փորձարկումը BEST (BioEthanol for Sustainable Transport) ծրագրի շրջանակներում անցկացվում էին տարբեր (Լա Սպեցիա, Ստոկհոլմ, Ռոտտերդամ, Դուբլին, Մադրիդ, Նանյանգ, Սան-Պաուլո, Լոնդոն) քաղաքներում։
Scania-ն նույնպես արտադրում է ավտոբուսների համար, 100% բիոդիզելով, բնական գազով և բիոգազով շարժիչներ։ 1990-ական թվականների սկզբին Scania-ն թողարկել էր շուրջ 1000 գազով աշխատող ավտոբուսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.scania.com/content/dam/group/investor-relations/annual-review/download-full-report/scania-annual-and-sustainability-report-2022.pdf
- ↑ «Scania AB: Company Profile». Bloomberg. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Scania Group». www.scania.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)(շվեդ.)
- Scania-ն Ռուսաստանում Արխիվացված 2016-06-18 Wayback Machine (ռուս.)