[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Samsung Galaxy S4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy S4
Galaxy S4 սպիտակ տարբերակը
ԱրտադրողSamsung
ԷկրանՍենսորային էկրան (HD SuperAMOLED) WXGA-բանաձևով 1920x1080 պիքսելներ(կողմերի չափսերը 16:9), անկյունագիծը 5 դյուրմը (130 մմ), խտությունը 441ppi (պիքսել դյուրմում), պաշտպանիչ ապակին Gorilla Glass 3
Տեսախցիկ13 մեգապիքսել ավտոֆոկուս, լուսադիոտ լույս
վիդեո տեսաձայնագրում Full HD (1080p 30 նկար/վ)
ՊրոցեսորExynos 5 Octa (չորս միջուկանի 1, 6ԳՀց; Cortex-A15 չորս միջուկանի 1, 2ԳՀց
կամ Qualcomm Snapdragon 600 և Snapdragon 800 մոդելը i9506 (1, 9ԳՀց չորս միջուկանի)
Օպերատիվ
հիշողություն
2 ԳԲ
Մշտական
հիշողություն
16/32/64 ԳԲ
ՑանցերSamsung Galaxy S4
Չափս136, 6 × 69, 8 × 7, 9 մմ
Քաշ130գ
ՍերիաSamsung Galaxy
ՆախորդSamsung Galaxy S III
ՀաջորդSamsung Galaxy S5
Կապված թեմաներSamsung Galaxy S4 Mini, Samsung Galaxy S4 Active, Samsung Galaxy S4 Zoom
Ուրիշ


Samsung Galaxy S4 (GT-19500, GT-19505, GT-19506, GT-19515), սմարթֆոն չորրորդ սերնդի Galaxy S թողարկել է Samsung Electronics ընկերությունը 2013 թվականի մարտի 15-ին Նյու Յորքում։ Վաճառքի է հանվել 2013 թվականի ապրիլի 26-ին 155 երկրներում[1][2]։ Իր նախորդից՝ Samsung Galaxy S III, այս մոդելը տարբերվում է ավելի մեծ էկրանով և բարձր բանաձևով (Full HD)։ Մասնավորապես օգտագործելով ճակատային տեսախցիկը սմարթֆոնը կարող է բռնել տեսողությունը և դադարեցնել վիդեո նվագարկումը, եթե տեսողությունը ուղղված չէ էկրանին։ Բացի այդ սմարթֆոնը ինքնաբերաբար կարող է բեռնել տեքստի հաջորդ էջը, եթե տեսողությունը ուղղված է նախորդ ընթացիկ էջին[3]։

Արտաքին դիզայնը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մոդելի դիզայնը նման է իր նախորդի դիզայնին չնչին փոփոխություններով։ Փայլուն պատյանը պատրաստված է պոլիկարբոնատից և ունի տեքստային մակերես։ Հասանելի են սև(«Black Mist»), սպիտակ(«White Frost»), կապույտ(«Blue Arctic»), շականակագույն(«Brown Autumn»), կարմիր(«Red Aurora»), մանուշակագույն(«Purple Mirage») և վարդագույն(«Pink Twilight») տարբերակները։Հետագայում ի հայտ եկան նոր LaFleur Edition և Black Edition տարբերակները։ 2014 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ բաց է թողնվել նոր Active(19295) տարբերակը, օլիմպիական խորհրդանիշով։Էկրանի անկյունագիծը 5 դյուրմ, չափերը-136, 6x69, 8մմ, իսկ հաստությունը 7.9մմ[4]։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորման դրույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Exynos 5 Octa ներառում է չորս միջուկանի ARM Cortex-A15 և ARM Cortex-A7(չաշխատող հղում) դրանք աշխատում են «big.LITTLE» սկզունքով, որը կարող է միանալ միջուկների երկու խմբի հետ՝ կախված արտադրողի պահանջներից[5]։ Որոշ շուկաների համար արտադրում են չորս միջուկով սարքավորված Qualcomm Snapdragon 600 պրոցեսորը, 1, 9 ԳՀց հաճախականությամբ (մոդելի համարը GT-19505)։ Ռուսաստանում հեռախոսը ի սկզբանե ներկայացվել է ութ միջուկանի տարբերակով առանց LTE աջակցության[6]։

Ճիշտ անյպես, ինչպես և նախորդ դրոշակիր Samsung Galaxy S3 ( i9300), այնպես էլ Galaxy S4 վրա կիրաովող էկրանը ունի Super AMOLED HD տեխնոլոգիան, նախկինից տարբերվելով չափսերով (4.99"ընդդեմ 4.8"), և բարձրացնելով բանաձևը (1920*1080 ընդդեմ1280*720) և ավելի շատ պիքսելներ մեկ դյուրմում։Էկրանը ծածկված է պաշտպանիչ ապակիով, որը պատրաստված է Gorilla Glass 3 տեխնոլոգիայով, այն նաև համարվում է ոչ բաժանելի։Սա էկրանի չափսերը համեմատաբար փոքրանում են և բարելավում է էկրանի գունային վերարտադրությունը։ Այս մոդելի վրա կառուցվել են մի շարք նոր սենսորներ դրանք մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի, խոնավության չափման համար, ինչպես նաև իմֆրակարմիր լուսադիոտային LED ցուցիչ, որը թույլ է տալիս սմարթֆոնը օգտագործել որպես ունիվերսալ հեռակառավարման վահանակ[7]։.

Բացի այդ սմարթֆոնի էկրանի վերին մասը հնարավորություն է տալիս սմարթֆոնի աշխատանքը վերահսկել ժեստերի օգնությամբ առանց էկրանին դիպչելու[8].։Տվյալ սմարթֆոնում հենց առաջին գծից Galaxy S չկա FM-Radio։ Samsung-ի ներկաըացուցիչները այս երևույթը բացատրում են նրանով որ դա մարդկանց հնարավորություն կտա երաժշտություն լսել սոցիալական ցանցերով կամ YouTube[9].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ольга Грошева. (15 марта 2013). «Samsung Galaxy S4 отдали под управление взглядом». КоммерсантЪ FM. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  2. «Флагман Samsung Galaxy S 4 и его конкуренты». РИА Новости. 15 марта 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  3. Эксперты о Galaxy S4: Это мчащийся поезд с колоссальными перспективами. РБК (15 марта 2013). Проверено 16 марта 2013. Архивировано из первоисточника 8 апреля 2013.
  4. Дмитрий Рябинин. Обзор Samsung Galaxy S4 (GT-i9500): первый восьмиядерный смартфон. Hi-Tech.Mail.Ru (5 апреля 2013). Проверено 13 апреля 2013. Архивировано из первоисточника 19 апреля 2013.
  5. Javed Anwer. (15 марта 2013). «Galaxy S IV: Samsung's 8-core processor explained» (անգլերեն). The Economic Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  6. Ferra.ru. «Старт общероссийских продаж смартфона Samsung Galaxy S4». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
  7. Melissa Grey (21 марта 2013). «Everything You Need to Know About the Samsung Galaxy S4» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  8. «Samsung Galaxy S4 unveiled, includes hand gestures». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  9. «SAMSUNG объяснила отсутствие FM-радио в GALAXY S4». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Samsung Galaxy S4» հոդվածին։