[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Our Last Night

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Our Last Night
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ մետալ
Փանկ ռոք
պոստ հարդքոր
Գործունեություն2004 (2004)–այժմ
ԼեյբլEpitaph Records
ԿապվածDangerous Kids
Set It Off
The Devil Wears Prada
Կայքourlastnight.com
Անդամներ
Թրևոր Ուենթվորթ
Մեթ Ուենթվորթ
Ալեքս «Վուդի» Վուդրոու
Թիմ Մոլոյ
Նախկին անդամներ
Թիմ Վալիչ
Նիք Փերիքոն
Քոլին Փերի
Մեթյու Վալիչ
Ջոուի Փերիքոն

Our Last Night (թարգմանած անգլ.՝ Մեր վերջին գիշերը), ամերիկյան պոստ հարդքոր խումբ, որը ձևավորվել է 2004 թվականին։ Դրա կազմի մեջ էին մտնում եղբայրներ Թրևոր (վոկալ) և Մեթյու (կիթառ, վոկալ) Ուենթվորթները, Ալեքս «Վուդի» Վուդրոուն (բաս կիթառ) և Թիմոթի Մոլոյը (հարվածայիններ)։ Խումբը հայտնի է հայտնի փոփ երգերի պոստ հարդքոր և ալտերնատիվ մետալ քավերներով։

Վաղ տարիներ (2004-2011)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ձևավորվել է 2004 թվականի սկզբին եղբայրներ Թրևոր և Մեթյու Ուենթվորթների, Թիմ և Մեթյու Վալիչների ու Ալեքս «Վուդի» Վուդրոուի կողմից։ Նրանք թողարկել են իրենց առաջին մինի ալբոմը՝ «We've Been Holding Back»-ը։ Այդ ժամանակ նրանք դեռ սովորում էին ավագ դպրոցում, ինչի շնորհիվ ավելի շատ երիտասարդ հանդիսատեսներ ունեին Նոր Անգլիայում։

2005 թվականի հոկտեմբերի 17-ին խումբը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «Building Cities from Scratch»-ը, բայց առանց Մեթյուի և Թիմի մասնակցության։ Նրանց փոխարինել են եղբայրներ Նիք (կիթառ) և Ջոուի (հարվածայիններ) Փերիքոնները։

Մի շարք փոփոխություններից հետո խմբի վերջնական կազմում են եղել Թրևոր Ուենթվորթը (վոկալ), Մեթ Ուենթվորթը (կիթառ և վոկալ), Քոլին Փերին (կիթառ), Ալեքս «Վուդի» Վուդրոուն (բաս կիթառ) և Թիմ Մոլոյը (հարվածայիններ)։ 2007 թվականին խումբը պայմանագիր է կնքել Epitaph Records-ի հետ։ Երբ նրանք ուղևորվել են իրենց առաջին շրջագայությունը, Թրևորը դեռ 13 տարեկան էր[1]։

2007 թվականի օգոստոսին, որոշ ժամանակ անցկացնելով տեղի ակումբային բեմում[2], Our Last Night-ը պայմանագիր է ստորագրել Epitaph Records-ի՝ Bad Religion-ից Բրեթ Գուրևիցին պատկանող լեյբլի հետ[3] և թողարկել իր առաջին ալբոմը՝ «The Ghosts Among Us»-ը, 2008 թվականի մարտի 4-ին[4]։ Այն վեցերորդ հորիզոնական է զբաղեցրել 2008 թվականի մարտի 22-ին Billboard-ի Top Heatseekers-ում։ Այնուհետև խումբը շրջագայել է Միացյալ Նահանգներում մինչև 2008 թվականի վերջը, ներառյալ Լոս Անջելեսում երկարատեւ կանգառը՝ նոր երգեր ձայնագրելու համար[5]։

«We Will All Evolve»-ը պրոդյուսերավորվել է Էնդրյու Ուեյդի կողմից, ով աշխատում էր A Day to Remember, VersaEmerge, In Fear and Faith և VEARA խմբերի հետ։ Խումբը շրջագայել է From First to Last, We Came as Romans և A Bullet for a Pretty Boy-ի հետ մայիսից մինչև հունիս ընկած ժամանակաշրջանում։ Ապրիլի 7-ին թողարկվել է «Across the Ocean»-ը իրենց Myspace-ում և Absolutepunk.net-ում։ Ապրիլի 23-ին նրանք թողարկել են «Elephants» երգի տեսահոլովակը Myspace-ում և տարբեր կայքերում։ Ապրիլի 30-ին նրանք հայտարարել են սեփական շոուի մասին CD ձևաչափով՝ «We Will All Evolve»-ի աջակցության համար։

2011 թվականի փետրվարի 1-ին նրանք ճանապարհորդել են Տոկիո՝ Ճապոնիայում շրջագայության համար։ 2011 թվականի մարտի 19-ին նրանք՝ Attila, Vanna, Arsonists Get All the Girls, A Bullet for a Pretty Boy, Armor for the Broken, և Across the Sun խմբերի հետ միասին, դարձել են «Young & Restless Tour» հեդլայնը։

2011 թվականի հունիսի 7-ին խումբը տեղադրել է «Across the Ocean»-ի ակուստիկ տարբերակը իրենց ՅուԹյուբյան ալիքում։ Սա առաջին դեպքն էր, երբ խմբի ֆրոնտմեն Թրևորը մաքուր վոկալ է օգտագործել իր սովորաբար անմաքուր վոկալի փոխարեն խմբի երգերից մեկում։ 2011 թվականի օգոստոսի 27-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում վերբեռնել է 30 վայրկյանանոց նոր երգի տեսահոլովակը, որի վրա նրանք աշխատում էին։

2012 թվականի հունվարի 6-ից մինչև 27-ը խումբը միացել է «I See Stars»-ին նրանց «Leave It 2 the Suits» շրջագայության ժամանակ՝ Stick to Your Guns, Memphis May Fire, and Make Me Famous խմբերի հետ միասին։

Վերջին տարիներ (2012-այժմ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը մի շարք քավերներ է ձայնագրել իրենց ՅուԹյուբյան ալիքում, ներառյալ Imagine Dragons«Radioactive», Թեյլոր Սվիֆթի «Blank Space», Էդ Շիրանի «Shape of You» և Բիլլի Այլիշի «No Time To Die» երգերը։

«Age of Ignorance»-ը թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 21-ին։ 2012 թվականի հունիսի 24-ին նրանք թողարկել են նոր սինգլ՝ «Liberate Me», ՅուԹյուբում։ Հուլիսի 6-ին՝ մի շաբաթ առաջ մինչև նրանց «I Set My Friends On Fire» հեդլայն շրջագայությունը, Քոլին Փերին (ռիթմ կիթառ) լքել է խումբը։ 2012 թվականի հուլիսի 23-ին նրանք թողարկել են ալբոմի գլխավոր թրեքը՝ «Age of Ignorance»-ը, Ֆեյսբուքում և ՅուԹյուբում։ 2012 թվականի օգոստոսի 6-ին LoudWire-ում թողարկվել է նոր երգ՝ «Invincible», իսկ հետո նաև Ֆեյսբուքում և ՅուԹյուբում[6]։ 2013 թվականի մայիսին նրանք աջակցել են Sleeping With Sirens-ին նրանց Մեծ Բրիտանիայով շրջագայության ժամանակ՝ The Word Alive-ի հետ միասին։ 2013 թվականի մայիսին խումբը նաև հայտնվել է Slam Dunk փառատոնին։

Epitaph Records-ից բաժանվելուց հետո խումբը հայտարարել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ին, որ նրանք ձայնագրում են երկու մինի ալբոմներ՝ 2013 թվականի սեպտեմբերին Indiegogo արշավի համար, որտեղ նրանք ավելի քան եռապատկել են իրենց նախնական թիրախը՝ $15 000-ի չափով՝ $46 551-ի վերջնական հավաքած գումարով։ Դրանից հետո խումբը թողարկել է բոնուս քավեր՝ Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգի վրա[7]։

Առաջին սինգլը՝ «Same Old War»-ը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ՅուԹյուբում՝ տեսահոլովակի հետ միասին։ Նոյեմբերի 1-ին նրանք թողարկել են ալբոմի երկրորդ երգը՝ «I've Never Felt This Way»-ը ՅուԹյուբում՝ երգի տեքստով տեսահոլովակի հետ միասին։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին թողարկվել է լրիվությամբ մինի ալբոմը՝ «Oak Island»-ը։

2014 թվականի հունվարի 7-ին թողարկվել է «Oak Island» մինի ալբոմի «Sunrise» երգի տեսահոլովակը[8]։ 2014 թվականի հունվարի 27-ին նրանք թողարկել են Քեթի Փերրիի «Dark Horse» երգի քավեր տարբերակը ՅուԹյուբում և iTunes-ում[9][10]։

2014 թվականի հունիսի 3-ին թողարկվել է «Same Old War» երգի ակուստիկ տարբերակը՝ «Oak Island» ալբոմի հունիսի 24-ին թողարկված ակուստիկ տարբերակից[11]։ 2014 թվականի հուլիսի 9-ին խումբը թողարկել է NSYNC-ի «Bye Bye Bye» երգի քավերը՝ Set It Off խմբից Քոդի Քարսոնի մասնակցությամբ[12]։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկվել է Maroon 5«Maps» երգի նրանց քավեր տարբերակը։ Դրան հետևել են Թեյլոր Սվիֆթի «Blank Space», Սելենա Գոմեսի «The Heart Wants What It Wants» և «Left Swipe Dat» երգերի քավեր տարբերակները[13]։

2016 թվականի նոյեմբերի 4-ին խումբը «Face to Face» երկամսյա շրջագայություն է սկսել ԱՄՆ-ով[14], իսկ նոհեմբերի 16-ին՝ թողարկել է նոր սինգլ՝ «Common Ground», իրենց ՅուԹյուբյան ալիքում[15]։ Շրջագայությանը մասնակցել են Hands Like Houses, The Color Morale և Out Came the Wolves խմբերը։

2017 թվականի մայիսի 5-ին խումբը նոր V.I.P կայք է բացել՝ «The Nightclub» անվանմամբ, որն առաջարկում էր բացառիկ հանդիպումներ, չթողարկված երաժշտություն և երաժշտությունը մինչև թողարկվելը լսելու հնարավորություն[14]։ 2017 թվականի մայիսի 30-ին խումբը հայտարարել է «Selective Hearing» մինի ալբոմի թողարկման մասին, որը թողարկվել է հունիսի 9-ին[16]։ Մինի ալբոմի երրորդ սինգլը «Tongue Tied»-ն է։

2019 թվականի փետրվարի 7-ին խումբը թողարկել է նոր սինգլ՝ «Demons» անվանմամբ, սպասվող «Let Light Overcome» ալբոմի մասին հայտարարությամբ։ Նրանք թողարկել են «Bury the Hatchet» և «The Leap» սինգլները, համապատասխանաբար փետրվարի 22-ին և մարտի 1-ին։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երաժշտության ձայնը նկարագրվել է որպես պոստ հարդքորի և ալտերնատիվ ռոքի խառնույթ՝ մետալքորի տարրերով[17]։

Ներկա անդամներ

  • Թրևոր Ուենթվորթ՝ գլխավոր վոկալ, կիթառներ, ծրագրավորում (2004-այժմ)
  • Մեթ Ուենթվորթ՝ գլխավոր վոկալ, գլխավոր կիթառ, դաշնամուր, ծրագրավորում, ստեղնաշարայիններ (2004-այժմ)
  • Ալեքս «Վուդի» Վուդրոու՝ բաս կիթառ, բեք վոկալ (2004-այժմ)
  • Թիմ Մոլոյ՝ հարվածայիններ, պերկուսիա (2006-այժմ)

Նախկին անդամներ

  • Թիմ Վալիչ՝ ռիթմ կիթառ (2004-2005)
  • Նիք Փերիքոն՝ ռիթմ կիթառ (2005-2006)
  • Քոլին Փերի՝ ռիթմ կիթառ, բեք վոկալ (2006-2012, շրջագայության անդամ 2015-2017)
  • Մեթյու Վալիչ՝ հարվածայիններ (2004-2005)
  • Ջոուի Փերիքոն՝ հարվածայիններ (2005-2006)


Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Ghosts Among Us (2008)
  • We Will All Evolve (2010)
  • Age of Ignorance (2012)
  • Younger Dreams (2015)
  • Let Light Overcome (2019)
  • Overcome the Darkness (2019)

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • We've Been Holding Back (2004)
  • Building Cities from Scratch (2005)
  • A Summer of Covers (2013)
  • Oak Island (2013)
  • Oak Island Acoustic (2014)
  • Decades of Covers (2016)
  • Selective Hearing (2017)

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • New Noise (Epitaph) (2010)
  • Worship and Tributes: Volume II (rocksound) (2019)

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «OUR LAST NIGHT PROFILE PAGE». Musicemissions.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Our Last Night detail Epitaph debut, set release date». Punknews.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «Our Last Night Signs With Epitaph Records - Blabbermouth.net». BLABBERMOUTH.NET. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Top Music Charts - Hot 100 - Billboard 200. Billboard.com.
  5. Douy Walilen, "Our Last Night: Kinetic Fusion of Metal, Pop, Punk". Hartford Courant, December 18, 2008.
  6. «Exclusive premier...». Facebook. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Our Last Night cover Miley Cyrus' "Wrecking Ball" and announce Oak Island EP - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «Our Last Night release "Sunrise" music video - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Our Last Night cover Katy Perry's "Dark Horse" - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Our Last Night to record 'Oak Island Acoustic' after "Oak Island European Tour" - Alternative Press». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Our Last Night release "Same Old War" acoustic video». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. «Our Last Night cover NSYNC's "Bye Bye Bye" (ft. Set It Off's Cody Carson)». Alternative Press. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. «Our Last Night cover The Truth Campaign's "Left Swipe Dat" (ft. Lycia Faith)». Youtube. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  14. 14,0 14,1 «Face To Face Tour w/ Our Last Night & Hands Like Houses - Tickets - Scout Bar - Houston, TX - November 9th, 2016». Ticketfly. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Our Last Night - "Common Ground" (OFFICIAL)». YouTube. 2016 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  16. «Our Last Night "Selective Hearing"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  17. «Our Last Night reviews, music, news». sputnikmusic. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]