[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

IPhone 4S

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
iPhone 4S
Սպիտակ իրանով iPhone 4S
ԿարգախոսՍա ամենազարմանահրաշ iPhone-նն է։
ԱրտադրողFoxconn
ՄատչելիApple Inc.
Էկրան3,5 դյույմ (89 մմ)
1,5:1 կողմերի հարաբերություն
LED backlit
IPS TFT LCD
Retina Display
326 ppi-ով 640 × 960 թույլտվություն (0,61 մեգափիքսել)
800:1 ցայտագունություն
500 նտ առավելագույն պայծառություն
Օլեֆոբային ծածկույթ առջևի և հետևի հայելիներին։
Տեսախցիկ8 ՄեգաՓիքսել
HD-վիդեո (1080p)
Պատկերի կայունացում
Ավտոկենտրոնացում
Կենտրոնացում հպման միջոցով
LED լույս
Լուսավորության սենսոր
Հինգ ոսպնյականոց լուսանկարվող պատկերն ընդունող հատուկ ապակի (օբյեկտիվ)
Երեսների ճանաչման ֆունկցիա։
Օպերացիոն
համակարգ
iOS 5.0 - 9.3.5
ՊրոցեսորApple A5, 800-1000 ՄՀց[1][2]
Օպերատիվ
հիշողություն
512 Մեգաբայթ
ՑանցերWi-Fi (802.11 b/g/n), (802.11n միայն 2,4 ԳՀց)
Bluetooth 4.0
Չորս դիապազոն GSM/GPRS/EDGE
(850 900 1800 1900 ՄՀց)
Չորս դիապազոն UMTS/HSDPA/HSUPA
(850 900 1900 2100 ՄՀց)
Երկու դիապազոն CDMA/EV-DO Rev. A (800 1900 ՄՀց)
Մարտկոց3.7 Վ, 5.3 Վտժ (~1430 մԱժ)
Չափս115.2 × 58.6 × 9.3 միլիմետր
Քաշ140 գրամ
ՍերիաiPhone
ՆախորդiPhone 4
ՀաջորդiPhone 5


iPhone 4S (նաև iPhone 4s[3][4]), Apple ընկերության ստեղծած սմարթֆոն, iPhone սմարթֆոնների հինգերորդ սերունդ։ Արտաքին տեսքով նման է նախորդ՝ iPhone 4-ին, բայց նոր մոդելում բարելավված էր սարքակազմը և թարմացվեց ծրագրային ապահովումը։ Հիմնական նորամուծություններից էր ձայնային օգնական Siri-ն, նոր երկմիջուկ Apple A5 մշակիչը, որպես Wi-Fi մոդեմ օգտագործելու հնարավորությունը, անձնական համակարգչից անկախությունը և բարելավված տեսախցիկը։ Գործառույթների մեծ մասը հնարավորել է կառավարել ձայնային հրամանների օգնությամբ։

«Let’s Talk iPhone» շնորհանդեսում (անց է կացվել 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում) հեռախոսի ներկայացումից հետո, Apple-ը 2011 թվականի հոկտեմբերի 7-ից սկսել է iPhone 4S-ի նախապատվերներ ընդունել 7 պետություններում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Ճապոնիա)։ Առաջին հեռախոսները հասել են գնորդներին 2011 թվականի հոկտեմբերի 14-ին։

Ավելի ուշ iPhone 4S-ի վաճառքները սկսվեցին ավելի քան 70 երկրներում։ ԱՄՆ–ում առանց բջջային օպերատորի բաժանորդագրության վաճառքները սկսվել են 2011 թվականի նոյեմբերին, իսկ մյուս երկրների համար Apple-ը սկսեց վաճառքը միանգամից առանց պայմանագրի վաճառքները[5][6]։

Մինչ թողարկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից շատ ժամանակ առաջ համացանցում ակտիվ շրջանառվում էին հաջորդ iPhone-ի մոդելում կարատվելիք փոփոխությունների մասին ենթադրությունները և անկախ դիզայներների տեսլականները։ Ենթադրվում էր, որ հաջորդ մոդելը կլինի iPhone 5։ Այն, որ Apple-ը դրա փոխարեն թողարկել է նախորդ մոդելին շատ նման iPhone 4S-ը, այդ լուրերի ֆոնին հիասթափության ալիք առաջացրեց։ Սարքի ավելի մանրակրկիտ ուսումնասիրությւոնը ցույց տվեց սակայն, որ նորությունները տեխնոլոգիապես էական են[7]։ Թողարկումից մեկ օր հետո Apple-ի հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, մահացել է։

Առանց ռադիկալ փոփոխությունների և ոչ շատ նոր յուրահատկություններով iPhone 4S-ը ի վիճակի չէր տպավորություն թողնել քննադատների վրա։ Անտեսելով ամեն ինչ՝ Apple-ի երկրպագուները հույս ունեին, որ ինչ-որ բան կիմանան iPhone 5-ի մասին[8]։ iPhone 4S-ի թողարկումից հետո Samsung Electronics-ի, HTC-յի և Nokia-յի ակցիաները բարձրացել են, մինչդեռ Apple-ի ակցիաները իջել են։ Սակայն ավելի ուշ նույն օրը Apple-ի ակցիաները սկսել են բարձրանալ և նաև մեկ տոկոսով ավելի բարձր են դարձել, քան սկզբնական կուրսի ժամանակ։ Gartner-ի անալիտիկ Կ․ Կ․ Լու պնդում է, որ օգտատերերի՝ դեպի Apple ընկերությունը լոյալության շնորհիվ iPhone 4S-ի վաճառքները հաջողակ կլինեն[8][9]։

iPhone 4S-ը պահպանել է iPhone 4-ի կառուցվածքային յուրահատկությունների մեծամասնությունը։ Առջևի և հետևի հարթ են, էկրանը ծածկված է հարվածակայուն ապակիով։ Իրանի հետևի և առջևի մասերում տեղադրված են տեսախցիկներ, իրանը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որի երկու կողմում գտնվում են մետաղյա կոճակներ։ Էկրանի չափսը 3,5 դյույմ է (8,89 սմ), նրա տակ տեղակայված է «Home» ստեղնը։ iPhone 4S-ը հասանելի է երկու գույնով՝ սև և սպիտակ։ Այնուամենայնիվ կողային պանելի գծերը որոշ չափով փոփոխվել են, քանի որ iPhone 4S-ը ի տարբերություն iPhone 4-ին ունի երկու ալեհավաք։

Տարբեր մակարդակների բջջային ցանցերով և անլար տեխնոլոգիաներով տվյալների ստացման առավելագույն արագություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բջջային ցանցի/անլար տեխնոլոգիայի տիպ Կլասս Հաճախականություններ, որոնցով աշխատում է ցանցը Առավելագույն արագություն Downlink (Mbps) Առավելագույն արագություն Uplink (Mbps) Այժմեություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
UMTS 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ է
HSDPA/HSUPA 3G (3.5G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 14.4 5.7 Տեխնոլոգիան ակտուալ է
CDMA EV-DO Rev. A 3G (3.5G) 450, 800, 1900 ՄՀց 3.1 1.8 Տեխնոլոգիան ակտուալ է
Wi-Fi 802.11 b/g/n 802.11n միայն 2,4 ՄՀց 54.0 54.0 Տեխնոլոգիան ակտուալ է
Bluetooth 4.0 802.15.4 2,4 ՄՀց 1.0 1.0 Տեխնոլոգիան ակտուալ է

Բնորոշումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

3G և անլար ցանցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջազգային ցանցերի աջակցում
  • UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 ՄՀց); GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
  • CDMA EV-DO Rev. A (450, 800, 1900 ՄՀց)
  • 802.11b/g/n Wi-Fi (802.11n միայն 2,4 ԳՀց)
  • Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա

Տեղորոշման միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Retina դիսփլեյ
  • 3,5 դյույմ անկյունագծով Multi-Touch լայնաֆորմատ դիսփլեյ
  • 960 x 640 փիքսել թույլտվություն (326 փիքսել/դյույմ)
  • 800:1 ցայտագունություն (ստանդարտ)
  • Մինչև 500 կդ/մթ պայծառություն (ստանդարտ)
  • Օլեֆոբային ծածկույթ, ինչի շնորհիվ առջևի և հետևի վահանակների վրա մատնահետքեր չեն առաջանում
  • Միաժամանակ մի քանի լեզվի և սիմվոլների խմբի ցուցադրման հնարավորություն
  • 8 մեգափիքսելանոց տեսախցիկ
  • Ավտոկենտրոնացում
  • Հպման միջոցով կենտրոնացում
  • Նկարներում երեսների ճանաչում
  • LED լույս
  • Վիդեոյի նկարահանում, աուդիոյով մինչև 30 կադր/վայրկյան HD
  • Վիդեոյի կայունացում
  • 30 կադր/վայրկյան արագությամբ, VGA որակով տեսահոլովակների և լուսանկարների համար նախատեսված տեսախցիկ
  • Նկարահանման տեղի հետլուսանկարների և վիդեոների կապում
  • Վիդեոնկարահանման ժամանակ դեմքերի ճանաչում

Սնուցում և մարտկոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1430 մԱժ (5,3 Whr) տարողությամբ լիթիում-պոլիմերային մարտկոց , 3․7 В[10]
  • Համակարգչից կամ սնուցման ադապտերից USB-ով լիցքավորում
  • Զրույցի ռեժիմում՝ մինչև 8 ժամ 3G ցանցում, մինչև 14 ժամ 2G ցանցում (GSM)
  • Սպասման ռեժիմում՝ մինչև 200 ժամ
  • Համացանցում աշխատելու դեպքում՝մինչև 6 ժամ 3G ցանցում, մինչև 9 ժամ Wi-Fi ցանցում
  • Վիդեոյի խաղարկման ռեժիմում՝ մինչև10 ժամ
  • Աուդիոյի խաղարկման ռեժիմում՝ մինչև 30 ժամ

Ձայնի վերարտադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հաճախականական բնութագիր՝ 20 Հերցից մինչև 20 կիլոՀերց
  • Աջակցվող ձայնային ֆորմատներ՝ AAC (8-ից մինչև 320 կբիթ/վ), պաշտպանված AAC (iTunes Store-ից ֆայլերի համար), HE-AAC, MP3 (8-ից մինչև 320 կբիթ/վ), VBR, Audible (2, 3, 4, Audible Enhanced Audio, AAX և AAX+ ֆորմատներ), Apple Lossless, AIFF և WAV
  • Օգտատիրոջ կողմից կարգավորվող առավելագույն բարձրություն

Ականջակալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հեռակառավարման վահանակով և բարձրախոսով Apple-ի ականջակալներ
  • Հաճախականական բնութագիր՝ 20 Հերցից մինչև 20 կիլոՀերց
  • Ակուստիկ դիմադրություն՝ 32 Օմ

Փոստային ներդրումների աջակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հետևյալ ֆորմատների փաստաթղթերի դիտման աջակցում՝

.jpg, .tiff, .gif (պատկերներ); .doc и .docx (Microsoft Word); .htm и .html (վեբ էջեր); .key (Keynote); .numbers (Numbers); .pages (Pages); .pdf (Preview և Adobe Acrobat); .ppt и .pptx (Microsoft PowerPoint); .txt (տեքստ); .rtf (.rtf ֆորմատով տեքստ); .vcf (ինֆորմացիա կոնտակնտների մասին); .xls և .xlsx (Microsoft Excel)

  • Եռառանց գիրոսկոպ
  • Աքսելերոմետր 
  • Հեռավորության սենսոր
  • Արտաքին լուսավորության սենսոր

Համակարգային պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Apple ID (պահանջվում է որոշ ֆունկցիաների համար)
  • Մուտք դեպի Ինտերնետ միջազգային ցանցը
    • Mac-ում կամ PC-ում iTunes-ի հետ սինխրոնիզացման համար պահանջվում է՝
  • Mac՝ Mac OS X 10.5.8 կամ ավելի նոր օպերացիոն համակարգ
  • PC՝ Windows 7, Windows Vista կամ Windows XP Home կամ Professional (Service Pack 3 կամ ավելի նոր մակարդակ)
  • iTunes 10.5 կամ ավելի նոր մակարդակ (անվճար ներբեռնում www.itunes.com/ru/download կայքից)

Շահագործման միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջերմությունը շահագործման ժամանակ՝ 0-ից մինչև 35 °C
  • Ջերմությունը պահմանման ժամանակ՝ −20-ից մինչև 45 °C
  • Հարաբերական խոնավություն՝ 5-95 % առանց կոնդենսացիայի
  • Շահագործման առավելագույն բարձրությունը՝ 3000 մետր

Աջակցվող լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն (ավանդական) չինարեն (պարզեցված), կորեերեն, մալայերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, խորվաթերեն, չեխերեն, շվեդերեն, ճապոնական։

Ստեղնաշարի աջակցվող դասավորվածություն ունեցող լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, բուլղարերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսլանդերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, ավանդական չինարեն (հիերոգլիֆներ, պինյի, չժույին, չանգ-ջի, ուբիհուա), պարզեցված չինարեն (հիերոգլիֆներ, պինյին, ուբիհուա), կորեերեն, լատիներեն, լիտվերեն, մալայերեն, մակեդոներեն, գերմաներեն (Գերմանիա), գերմաներեն (Շվեյցարիա), նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սերբերեն (լատինական / կիրիլիցա), սլովակերեն, թայվաներեն, թիբեթերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիներեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էմոջի (էմոտիկոններ), էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)։

Աջակցվող բառարաններ ունեցող լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, չինարեն (ավանդական), չինարեն (պարզեցված), կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, մալայերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)։

Փաթեթի բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • iPhone 4S
  • Հեռակառավարման վահանակով և բարձրախոսով Apple-ի ականջակալներ
  • USB անցքին հարակցման կայանով միանալու կաբել
  • USB սնուցման ադապտեր
  • Թղթաբանություն
  • Micro-SIM-ի անջատման համար նախատեսված փայտիկ
  • Apple-ի լոգոյով սթիքերներ

iPhone և շրջակա միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple ընկերությունը պահպանում է շրջակա միջավայրի պաշտպանության ընդլայնված կանոնները՝

  • LED լույսով էկրանը չի պարունակում սնդիկ,
  • Էկրանի հայելին չի պարունակում արսեն (As),
  • Չի պարունակում բրոմիրովանացված կրակադիմացկուն ավելլցուկներ,
  • Չի պարունակում պոլիվինիլքլորիդ,
  • Փաթեթի մեծ մասը կազմված է կարտոնից և բիոմատերիալներից, որոնք կարելի է վերամշակել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «iPhone 4S Preliminary Benchmarks: ~800MHz A5, Slightly Slower GPU than iPad 2, Still Very Fast». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին.
  2. «iPhone Q&A - Updated October 15, 2013». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին. «The Geekbench benchmark pinpoints that the iPhone 4S uses the "Apple A5" processor like the iPad 2 models, but more specifically it uses a 1 GHz dual-core Apple A5 (S5L8940) processor of variable clockspeed, commonly "downclocked" to 800 MHz to conserve battery life.»
  3. «4s» գրելաձևը հանդիպում է 2013 թվականից
  4. «iPhone 5s And 5c: Yes, Those Are Lower-Case». lifehacker. 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին. «Somewhat messily, Apple has now apparently decided the 4S should be lower case too ... However, Apple's own press release from today announcing the 8GB model retains the capital S, and that has been the dominant standard.»
  5. «iPhone 4S Pre-Orders Begin, by Daniel Ionescu, PC World, October 7, 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «iPhone 4S – Apple Store (U.S.)». Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «iPhone 4S: 4 Reasons to Upgrade by Jennifer Van Grove at Mashable». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 Jim, Clare (2011 թ․ հոկտեմբերի 5). «Apple stumble seen opening door for rivals». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. «Apple NASDAQ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  10. Apple iPhone 4S: Thoroughly Reviewed

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPhone 4S» հոդվածին։