[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

ESPN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ESPN»
«Entertainment and Sports Programming Network»
🌐espn.go.com
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Կոնեկտիկուտ Բրիստոլ
Հեռարձակման գոտիԵրկիր համաշխարհային
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական1979 սեպտեմբերի 7
ՍեփականատերESPN Inc. (The Walt Disney Company) -80 %
Hearst Corporation - 20 %


ESPN, ամերիկյան կաբելային մարզական հեռուստաընկերություն, հիմնվել է Բիլ Ռասմուսենի և Սկոտ Ռասմուսենի կողմից, եթեր է հեռարձակվում 1979 թվականի սեպտեմբերի 7-ից։ Մինչ 1985 թվականը կրել է «Entertainment and Sports Programming Network» անվանումը։ Հեռուստաընկերությունը վերահսկվում է «ABC Inc.» մեդիահոլդինգի կողմից (80 %), որը պատկանում է «The Walt Disney Company» ընկերությանը։ Բաժնետոմսերի 20%-ը պատկանում է «Hearst Corporation» ընկերությանը[1]։ ESPN-ը իրեն անվանում է «Սպորտի համաշխարհային լիդեր»։ Հեռուստաալիքը հիմնականում հեռարձակում է մարզական մրցումներ ուղիղ եթերում, երբեմն՝ տեսագրությունները, նաև մարզական բնույթի լրատվական հաղորդումներ, թոկ-շոուներ և վավերագրական ֆիլմեր։

Հեռուստաընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կոնեկտիկուտ նահանգի Բրիստոլ քաղաքում։ Ընկերության նախագահն է Ջորջ Բոդենհայմերը։(անգլ.՝ George Bodenheimer)[2]

Լրացուցիչ հեռուստաալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ESPN2 [1]
  • ESPN3 [2]
  • ESPN Films [3]
  • ESPNews
  • ESPNU [4]
  • ESPN Classic [5]
  • ESPN Deportes [6]
  • ESPN Plus [7]
  • ESPN on ABC
  • ESPN America [8]
  • Longhorn Network [9]
  • ESPN Brasil
  • ESPN (UK)
  • TSN

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ESPN» հոդվածին։