[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Վիլյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիլյանի
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ՀամայնքՌեզեկնեի շրջան
Հիմնադրված է1928 թ.
Մակերես4,93 կմ², 4,77 կմ²
ԲԾՄ115 մետր
Բնակչություն2749 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Փոստային դասիչLV-4650
Վիլյանի (Լատվիա)##
Վիլյանի (Լատվիա)

Վիլյանի (լատիշ․՝ Viļāni), քաղաք Լատվիայի արևելքում, Վիլյանիի շրջանի և Վիլյանիի գավառակի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մալթա գետի ափին։ Գտնվում է Ռեզեկնե քաղաքից մոտ 29 կմ հեռավորության վրա[2]։

Խորհրդային տարիներին քաղաքը Ռեզեկնեի շրջանի Ռադոպոլի գյուղական խորհրդի կենտրոնն էր[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի 3420 բնակիչներից[3] ռուսները կազմել են 49,75% (1596 մարդ), լատիշները՝ 46,66% (1497 մարդ), բելառուսները՝ 1,12% (36 մարդ), լեհերը՝ 1,03% (33 մարդ), ուկրաինացիները՝ 0,81% (26 մարդ)[4]։

Ավտոճանապարհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյանիի միջով անցնում է A 12 մայրուղին՝ Եկաբպիլս-Ռեզեկնե- Լուձա- Ռուսաստանի սահմանը (Տերեխովա), որը հանդիսանում է E 22 եվրոպական երթուղու մասը։

Վիլյանիի համար հարմար են P 58՝ Վիլյանի-Պրեյլի և P 59` Վիլյանի- Ռուժինա-Մալթա շրջանային ավտոճանապարհները։

Միջքաղաքային ավտոբուսային սպասարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երթուղիներն են՝ Վիլյանի- Եկաբպիլս- Պլավինյաս- Ռիգա, Վիլյանի- Մադոնա- Պլյավինյաս- Ռիգա, Վիլյանի- Մադոնա- Ցեսիս, Վիլյանի- Ռեզեկնե- Լուձյա, Վիլյանի- Մալթա, Վիլյանի- Պրեյլի- Դաուգավպիլս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյանի» հոդվածին։