[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Վահագնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագնի (այլ կիրառումներ)
Գյուղ
Վահագնի
Վահագնի գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռու մարզ, Գուգարքի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ
Վարչական ղեկավարՍուրեն Վարդումյան
Հիմնադրված է1805 թ.
Այլ անվանումներՇահալի
Տվյալ կարգավիճակում1807 թվականից
ԲԾՄ1030 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1070[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Վահագնի (Հայաստան)##
Վահագնի (Հայաստան)
Վահագնի (Լոռու մարզ)##
Վահագնի (Լոռու մարզ)

Վահագնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում՝ մարզկենտրոն Վանաձորից 21 կմ հյուսիս-արևելք, Փամբակ գետի վերին հովտում՝ Վանաձոր–Ալավերդի մայրուղու ձախ կողմում։ Սահմանակից է Ձորագյուղ, Անտառամուտ, Եղեգնուտ, Վահագնաձոր գյուղերի վարչական տարածքներին։ Գյուղին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են Վահագնաձորը (5 կմ) և Թումանյանը (7 կմ)։ Գյուղը տեղակայված է Վահագնի գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1030 մ բարձրության վրա[2]։

Ռուսական կայսրության ժամանակ և Խորհրդային Միության սկզբնական ժամանակաշրջանում գյուղը հայտնի է եղել Շահալի անունով։ 1947 թվականի ապրիլի 10-ին վերանվանվել է Վահագնի[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքը լեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1000-1500 մ բարձրության վրա։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Նվազագույն ջերմաստիճանը -19 °C է, առավելագույնը` +35 °C։ Տարեկան տեղումները քիչ են։ Համայնքի ցանքատարածությունները հաճախ տուժում են սելավներից, կարկուտներից, երբեմն էլ` երաշտից։

Վահագնի համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վահագնիի մշտական բնակչությունը կազմել է 1070, առկա բնակչությունը՝ 1001 մարդ[1]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 113 542[3] 913 1688 1970 1432 1359 1149 817 1251 1070[1]

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը

Գյուղի կենտրոնական մասում է գտվում եկեղեցին. այն հայտնի է որպես գյուղամիջյան եկեղեցի, որովհետև անվան հետ կապված որևէ պատմական վկայություն չկա։ Ըստ բանավոր աղբյուրների՝ եկեղեցին անվանում են Սուրբ Նշան, ոմանք էլ այն անվանում են Սուրբ Սարգիս։ Եկեղեցին կառուցվել է 1806-1807 թվականներին, իսկ զանգակատունը ավելի ուշ՝ 1836 թվականին։ Գործել է մինչև 1929 թվականը։ Հետո, շատ այլ եկեղեցիների նման, ԽՍՀՄ տարիներին վերածվել է կոլտնտեսության պահեստի։ 1988 թվական Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Այն վերականգնելու մի քանի փորձ արվել է, բայց ֆինանսների սղության պատճառով միայն բարեկարգման աշխատանքներ են տարվել։ 

Բնակավայրի կենտրոնական մասում է գտնվում նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված և 1973 թվականին կառուցված «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը, որին կից կա թանգարան։

Գյուղի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և կիկլոպյան դարաշրջանի ամրոց։ Դպրոցի բակում տեղադրված են Գուսան Զաքարյանի և Անտոն Քոչինյանի կիսանդրիները, ովքեր ծնունդով Վահագնիից են եղել։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 735 — 804 էջ։
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 185» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.