[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Պասկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկա
ԵնթատեսակԶատկի հաց և Հացաբուլկեղեն
Առաջացման երկիր Ուկրաինա,  Բելառուս,  Ռուսաստան,  Մոլդովա և  Ռումինիա
 Paska (bread) Վիքիպահեստում

Պասկա (ուկրաիներեն՝ паска, пасха), Զատկի հաց հարավային Ռուսաստանի, ուկրաինական[1][2] և բելառուսական խոհանոցներում[3]։ Կենտրոնական Ռուսաստանում և հյուսիսում հիմնականում կոչվում է կուլիչ, իսկ պասկա անվանում են կաթնաշոռով պատրաստված թխվածքը, որ ունի բուրգի տեսք։

Ուկրաիներենում, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարավում ապրող ռուսների մոտ պասկա բառն օգտագործվում է Զատկի ցանկացած հաց նշելու համար, որը նման է ռուսական կուլիչին[4], իսկ կաթնաշոռով պասկան կոչվում է «сирна»:

Միևնույն ժամանակ, ժամանակակից ուկրաինական պասկան իր բաղադրատոմսի[5] կարող է չտարբերվել ժամանակակից ռուսական կուլիչից։

Ավանդաբար, ինչպես ուկրաիներենում, մոլդովերենում և գնչուական լեզվում, այնպես էլ ռուսերենի հարավային բարբառներում Զատկի հացը կոչվում է պասկա։ Պասկաները սովորաբար թխում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար (տարբեր չափերով), և պարտադիր նաև մեկ մեծ պասկա բոլորի համար։ Պասկաները զարդարում են խմորից պատրաստված նախշերով՝ կրկնակի խաչերով, պսակներով։

Պասկայի պատրաստման համար օգտագործվում են հատուկ կաղապարներ՝ «պասկովնիկներ» (ուկրաիներեն՝ пасківники): Ներկայում օգտագործվում են սովորական տապակներ, ինչպես նաև թիթեղյա տարաներ և միանգամյա օգտագործման թղթե կաղապարներ։ Պասկովնիկները պատում են յուղով (խոզի ճարպ) կամ կարագով, այնուհետև տարան մեկ երրորդով լցվում է խմորով, և թողնում, որ «հասունանա»։ Պասկան զարդարվում է նաև խմորե նախշերով։ Պասկան թխվում է վառարանում և հանվում՝ երբեմն աղոթք ասելով։ Համարվում է, որ պասկա թխելիս խոհանոցում պետք է լռություն լինի, և տանտիրուհուց բացի ոչ ոք չպետք է մոտենա վառարանին։

Պասկան թխելիս օգտագործվում է կաթ, ալյուր և ձու։ Խմորի մեջ գցում են կոճապղպեղ (դեղինը՝ «գեղեցկության» համար, սպիտակը՝ համի)։ Պասկան միշտ թխում են սպիտակ ցորենի ալյուրից և տարին միայն մեկ անգամ՝ Զատկի համար։

Ըստ ուղղափառ ավանդույթի՝ պասկան կարելի է ուտել տաճարում օրհնելուց հետո։ Նույնիսկ տանտիրուհին, պասկան հանելով ջեռոցից, չի համտեսում այն, քանի որ դա ավանդույթի կոպիտ խախտում է։

Գալիցիայում և Անդրկարպաներում պասկան թխում են կլոր հացի տեսքով, որի վրա արվում է հատուկ զարդարանք՝ թևերն ութաձև ծալած արտույտ, հասկ, «գառան եղջյուրներ» և ծաղիկներ։

Արվեստի գործեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Олекса Воропай Звичаї нашого народу. — Мюнхен: Українське видавництво, 1958—1966.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]