Շահնայ
Արտաքին տեսք
Շահնայ | |
---|---|
Որակավորում | quadruple reed? և երկլեզվակ փողային նվագարան |
Երաժիշտներ | Բիսմիշահ Խան (անգլ.՝ Bismillah Khan) |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 422.112 |
Շահնայ, փողային երաժշտական գործիք, հայտնի է հյուսիսային Հնդկաստանում։
Պատկանում է հոբոյների ընտանիքին, իրենից ներկայացնում է 30-50 սմ երկարությամբ խողովակ, կոնաձև է, անցքերով և երկակի պիպիչով (լեզվակ)։ Գործիքը պատրաստված է փայտից, ներքևի մասում ունի տափակեցված մետաղական փողալայնուկ։ Անցքերի քանակը 6-9 է, դիապազոնը` 2 օկտավա։
Շահնայի ձայնը յուրահատուկ է, երկյուղածության զգացմունք է ստեղծում։ Այն օգտագործվում է կրոնական և հարսանեկան արարողությունների ժամանակ։
Շահնայ նվագող ամենահայտնի երաժիշտներից է Բիսմիշահ Խանը (անգլ.՝ Bismillah Khan) (1916—2006), վիրտուոզ, պարգևատրվել է Հնդկաստանի պետական ամենաբարձր պարգևով` «Բխարատ Ռատնա»։ Դեյվ Մեյսոնը այդ գործիքը նվագել է «The Rolling Stones» խմբի «Street Fighting Man» երգի ժամանակ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shehnai — статья из Britannica.com.
- Энциклопедия музыкальных инструментов — ШАХНАЙ
- Reginald Massey,Jamila Massey The music of India. — Abhinav Pubns, 1998. — 250 с. — ISBN 978-8170173328
- Ranade, Ashok Damodar (2006). Music contexts: a concise dictionary of Hindustani Music. Bibliophile South Asia. ISBN 8185002630.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահնայ» հոդվածին։ |
|