Շայգըրլ
Շայգըրլ | |
---|---|
Բնօրինակ անուն | Shygirl |
Ի ծնե անուն | Բլեյն Մյուզ |
Ծնվել է | մայիսի 4, 1993[1] (31 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | երաժիշտ և դիջեյ |
Գործունեություն | 2016-Ներկա օրերս |
Լեյբլ | Nuxxe, Because Music |
Կայք | shygirl.tv |
Shygirl Վիքիպահեստում |
Բլեյն Մյուզ (անգլ.՝ Blane Muise[2],մայիսի 4, 1993[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), առավել հայտնի իր բեմական Շայգըրլ (Shygirl) կեղծանունով, անգլիացի ռեփեր, դիջեյ, երգչուհի, երգերի հեղինակ, «Nuxxe» ձայնագրման ընկերության համահիմնադիր և համաղեկավար։ Շայգըրլի երաժշտությունը ներառում է հիփ հաուսի, ինդասթրիալ հիփ հոփի և գրայմի տարրեր։ Նա կապված է նաև հիպերփոփ երաժշտական ասպարեզի հետ։ Շայգըրլը հայտնի դարձավ իր մտերիմ ընկեր Sega Bodega-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև այլ հայտնի պրոդյուսերների ու երգիչների հետ, ինչպիսիք են՝ Արկան, Սոֆին և Բյորկը։ Նա գրավեց հանրաճանաչ կատարողների, այդ թվում՝ Ռիհաննայի ուշադրությունը, ով օգտագործեց «Nuxxe»-ի տարբեր ստեղծագործություններ իր Fenty Beauty-ի գովազդներում և նորաձևության ցուցադրություններում։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շայգըրլը ծնվել է Լոնդոնի հարավում և մեծացել Բլեքհիթ շրջանում[3]։ Նա սովորորել է Բրիստոլի համալսարանում։ Իր առաջին սինգլը՝ «Want More»-ը, թողարկել է 2016 թվականին՝ Sega Bodega-ի պրոդյուսերությամբ։ Սա «Nuxxe» լեյբլի առաջին երգն էր, որը նա հիմնադրել էր Sega Bodega-ի և Coucou Chloe-ի հետ[4]։ 2017 թվականին նա շարունակեց համագործակցել Sega Bodega-ի հետ՝ թողարկելով «MSRY» և «NVR» սինգլները։ Նույն տարվա սկզբին նա մասնակցեց Sega Bodega-ի «CC» երգի ձայնագրմանը։ 2018 թվականի մայիսին Շայգըրլը թողարկեց իր դեբյուտային EP-ն՝ «Cruel Practice»-ը, «Nuxxe» լեյբլով։ EP-ն դրական արձագանքներ ստացավ Pitchfork, Crack Magazine և Tiny Mix Tapes պարբերականներից։ Նա մասնակցեց Արկայի «Watch» երգին, որը ներառված էր 2020 թվականի «KiCk i» ալբոմում[5]։ Ավելի վաղ նրանք համագործակցել էին «Unconditional» երգի վրա, որի ողջ հասույթը տրամադրվել էր Black Lives Matter և Inquest UK կազմակերպություններին[6]։ 2020 թվականի նոյեմբերին Շայգըրլը թողարկեց իր երկրորդ EP-ն՝ «ALIAS»-ը, Because Music լեյբլով։ Այս EP-ն նույնպես դրական արձագանքներ ստացավ Pitchfork[7], Վոգ[8] և NME[9] ամսագրերից։ «ALIAS»-ը ընդգրկվեց 2020 թվականի լավագույն EP-ների ցանկում MusicNGear երաժշտական հրատարակությունի կողմից[10]։
2021 թվականի ամռանը Շայգըրլը վերադարձավ «Blu» ներկայացումով և «BDE» սինգլով՝ Slowthai-ի հետ համագործակցությամբ։ Սեպտեմբերին նա հայտնվեց Լեդի Գագայի «Dawn Of Chromatica» ռեմիքս ալբոմում՝ Mura Masa-ի հետ միասին ստեղծելով «Sour Candy» երգի ռեմիքսը։
2022 թվականին հունվարին FKA Twigs-ը թողարկեց «Caprisongs» միքսթեյփը, որտեղ Շայգըրլը մասնակցեց «papi bones» երգի ձայնագրմանը։ Մայիսի 4-ին, իր ծննդյան օրը, նա ներկայացրեց իր դեբյուտային ալբոմի՝ «Nymph»-ի թիզերը, իսկ 10 մայիսին թողարկվեց ալբոմի առաջատար սինգլը՝ «Firefly»։ 2022 թ. հունիսի 6-ին Շայգըրլը թողարկեց «Come For Me» սինգլը, որը պրոդյուսերել էր Արկան և սկզբում նախատեսված էր նրա ալբոմների շարքի համար։ 2022 թվականի հուլիսի 20-ին թողարկվեց նրա դեբյուտային ալբոմի՝ «Nymph»-ի երրորդ սինգլը՝ «Coochie (a Bedtime Story)»։ Գրեթե մեկուկես ամիս անց՝ սեպտեմբերի 1-ին, հրապարակվեց չորրորդ սինգլը՝ «Nike»-ը, որը Շայգըրլը հետագայում կատարեց COLORS շոուում։ Ալբոմի թողարկումից երեք օր առաջ հրապարակվեց առաջատար սինգլը՝ «Shlut», որի համար նկարահանվել էր NSFW-տեսահոլովակ, հասանելի Օնլիֆանսում և ցուցադրված օֆլայն ձևաչափով[11][12]։
2022 թվականի սեպտեմբերի 30-ին «Nymph» ալբոմը թողարկվեց բոլոր խոշոր սթրիմինգային հարթակներում և հասանելի դարձավ նաև վինիլային սկավառակի, կոմպակտ սկավառակի և աուդիոկասետի ձևաչափերով։ 2023 թվականին Շայգըրլը հայտարարեց, որ պատրաստվում է թողարկել իր ալբոմի դելյուքս տարբերակը, որը ներառելու է ռեմիքսներ։ Այդ ձայնագրության մեջ մասնակցել են Բյորկը, Արկան, Eartheater-ը, Թինաշեն, Սևդալիզան, Էրիկա դե Կասիերը, Fatima Al Qadiri-ն և Deto Black-ը։ Դելյուքս տարբերակը նախապես ներառում էր չորս սինգլ, իսկ ամբողջական ալբոմը թողարկվեց 2023 թվականի ապրիլի 14-ին (թվային տարբերակ) և հունիսի 30-ին (վինիլային տարբերակ)[13]։
2023 թվականի հուլիսի 28-ին թողարկվեց «Nymph In The Wild» EP-ն, որը ներառում էր երկու ռեմիքս Շայգըրլի նախկինում թողարկված «Coochie (a Bedtime Story)» և «BB» երգերի վրա, ինչպես նաև երկու երգերի կենդանի կատարումներ «Nymph_o»-ից[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ «Shygirl's living her best life». The Face (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Shygirl». Coeval Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Club collective Nuxxe is bringing new sound to dance floors». Dazed (անգլերեն). 2018-05-24. Արխիվացված է օրիգինալից 2022-02-03-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Arca's Stunning 'KiCk i' Is a Fully Realized Vision of the Future». Exclaim! (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Daniel Kreps, Daniel Kreps (2020-06-05). «Shygirl Recruits Arca for 'Unconditional,' Donating Proceeds to Black Lives Matter». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Shygirl : ALIAS EP». Pitchfork (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Liam Hess. «The Many Faces of Shygirl, London's Most Stylish Breakout Rapper». Vogue (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Shygirl - 'ALIAS' review: futuristic club-rap bangers from underground queen's fantasy universe». NME (անգլերեն). 2020-11-25. Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Goodbye 2020: A lookback at some of our favourite albums». MusicNGear (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2021-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Matt Moen (2022-10-21). «Shygirl Drops Explicit Cut of 'Shlut' on OnlyFans». Paper Magazine. Արխիվացված օրիգինալից 2023-07-27-ին. Վերցված է 2023-07-28-ին.
- ↑ Shygirl. «Shlut. 27/09». Instagram. Արխիվացված օրիգինալից 2023-07-27-ին. Վերցված է 2023-07-27-ին.
- ↑ Kelly Doherty (2022-03-01). «Shygirl will team up with Bjork, Arca and more on Nymph_o rework album». The Vinyl Factory. Արխիվացված օրիգինալից 2023-07-27-ին. Վերցված է 2023-07-28-ին.
- ↑ «"Nymph In The Wild" на Apple Music». Արխիվացված օրիգինալից 2023-07-28-ին. Վերցված է 2023-07-28-ին.