[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Կիոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կիոտո
京都市
Դրոշ Զինանշան

Կիոտոյի տեսարժան վայրերը
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ենթարկումշ
ՊրեֆեկտուրաԿիոտո
ՀամայնքԿիոտո (պրեֆեկտուրա)
Ներքին բաժանումԿիտա, Kamigyō-ku?, Sakyō-ku?, Nakagyō-ku?, Հիգասիյամա, Shimogyō-ku?, Minami-ku?, Ukyō Ward?, Ֆուշիմի, Yamashina-ku? և Nishikyō Ward?
ՔաղաքապետՅորիկանե Մասումոտո
Հիմնադրված էապրիլի 1, 1889 և նոյեմբերի 18, 794[1] թ.
Մակերես827,83 կմ²
Խոսվող լեզուներճապոներեն
Բնակչություն1 469 848 մարդ մարդ (2014)
Խտություն1775.39 մարդ/կմ²
Ժամային գոտիUTCUTC+9
Հեռախոսային կոդ75
Փոստային դասիչ600-0000–616-9999[2] և 520-0461–520-0465[3]
Պաշտոնական կայքcity.kyoto.jp
Կիոտո (Ճապոնիա)##
Կիոտո (Ճապոնիա)

Կիոտո (ճապոներեն` 京都), քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու կենտրոնական մասում, Բիվա լճի մոտ։ Կառուցվել է 792-794 թվականներին, 794-1192 թվականներին կոչվել է Հեյան։ Կիոտոն համարվում է իր համանուն պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Քաղաքի տարածքը կազմում է 827,90 կմ2, բնակչությունը՝ 1 469 848 մարդ, խտությունը՝ 11775.39 մարդ/կմ2։ 794 թվականից մինչև 1868 թվականը եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը՝ կայսրերի աթոռանիստը։

քար այգի

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիոտոն գտնվում է Կիոտոյի իջվածքի, համանուն սարի և շրջակայքի տարածքում։ Իջվածքը հանդիսանում է երկայնական գրաբեն՝ ձգված հյուսիսից հարավ։ Շրջակա սարերի իջվածքները համարվում են սահման քաղաքի համար։ Կիոտոյի հյուսիսային հատվածում գտնվում են Կիտայամա սարերը, որոնց բարձրությունը հասնում է 500-700 մետրի։ Ամենաբարձր գագաթը հանդիսանում է Ագատոն՝ 924 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է հյուսիս-արևելքում։ Քաղաքի արևելյան հատվածում գտնվում են Նիսայամա սարերը, որոնք բաժանում են Կիոտոն Կամեոկա քաղաքից։

Կիոտոյի կլիման չափավոր ներմայրցամաքային է։ Այն պայմանավորված է քաղաքի՝ իջվածքում գտնվելով և ծովի անհասանելիությամբ։ Կիոտոյում ամառը խոնավ է և շոգ։ Միջին բարձր ջերմաստիճանը օգոստոսին 32,9 °C է։ Ի հակադրություն այդ փաստին՝ ձմեռները չոր են և ցուրտ։ Միջին ջերմաստիճանը հունվարին 0.3 °C է։ Հունիսից սեպտեմբեր ամիսներին Կիոտոյում շարունակվում է անձրևային եղանակը։ Տեղումների միջին քանակը տարում կազմում է 1581 մմ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն անվանում Ճապոներեն անվանում Տարածք Բնակչություն Խտություն
01 Կամիգյո 上京区 7,11 82 601 11 617,6
02 Կիտա 北区 94,92 122 228 1287,7
03 Մինամի 南区 15,78 98 782 6259,9
04 Նակագյո 中京区 7,38 103 678 14 048,5
05 Նիսակյո 西京区 59,20 153 253 2588,7
06 Սակյո 左京区 246,88 166 966 676,3
07 Սիմոգյո 下京区 6,82 76 255 11 181,1
08 Ուկյո 右京区 291,95 202 945 695,1
09 Ֆուսիմի 伏見区 61,62 283 948 4608
10 Հիգասիյամա 東山区 7,46 40 730 5459,8
11 Յամասինա 山科区 28,78 136 012 4725,9

Անվանումը ճապոներեն բառացի նշանակում է «մայրաքաղաքային քաղաք»[4]։

Կիոտոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.9
(67.8)
22.9
(73.2)
25.7
(78.3)
30.7
(87.3)
33.8
(92.8)
36.8
(98.2)
38.2
(100.8)
39.8
(103.6)
38.1
(100.6)
32.2
(90)
26.9
(80.4)
22.8
(73)
39.8
(103.6)
Միջին բարձր °C (°F) 8.9
(48)
9.7
(49.5)
13.4
(56.1)
19.9
(67.8)
24.6
(76.3)
27.8
(82)
31.5
(88.7)
33.3
(91.9)
28.8
(83.8)
22.9
(73.2)
17.0
(62.6)
11.6
(52.9)
20.8
(69.4)
Միջին օրական °C (°F) 4.6
(40.3)
5.1
(41.2)
8.4
(47.1)
14.2
(57.6)
19.0
(66.2)
23.0
(73.4)
26.8
(80.2)
28.2
(82.8)
24.1
(75.4)
17.8
(64)
12.1
(53.8)
7.0
(44.6)
15.9
(60.6)
Միջին ցածր °C (°F) 1.2
(34.2)
1.4
(34.5)
4.0
(39.2)
9.0
(48.2)
14.0
(57.2)
18.8
(65.8)
23.2
(73.8)
24.3
(75.7)
20.3
(68.5)
13.6
(56.5)
7.8
(46)
3.2
(37.8)
11.7
(53.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −11.9
(10.6)
−11.6
(11.1)
−8.2
(17.2)
−4.4
(24.1)
−0.3
(31.5)
4.9
(40.8)
10.6
(51.1)
12.8
(55)
7.1
(44.8)
0.2
(32.4)
−4.4
(24.1)
−9.4
(15.1)
−11.9
(10.6)
Տեղումներ մմ (դյույմ) 50.3
(1.98)
68.3
(2.689)
113.3
(4.461)
115.7
(4.555)
160.8
(6.331)
214.0
(8.425)
220.4
(8.677)
132.1
(5.201)
176.2
(6.937)
120.9
(4.76)
71.3
(2.807)
48.0
(1.89)
1491,3
(58,713)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 5
(2)
8
(3.1)
2
(0.8)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(1.2)
18
(7.1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.5 mm) 7.8 9.2 11.9 10.6 11.4 12.9 12.9 8.7 11.0 8.8 7.6 8.1 120.9
Միջ. ձնառատ օրեր 3.1 3.9 1.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 1.2 9.2
% խոնավություն 66 66 62 59 62 67 70 66 68 68 68 68 65.8
Միջին ամսական արևային ժամ 123.2 117.4 146.8 175.4 180.9 138.3 142.3 182.7 136.8 157.4 138.1 135.8 1775,1
Աղբյուր #1: 平年値(年・月ごとの値)
Աղբյուր #2: (record temperatures) 観測史上1~10位の値(年間を通じての値)

Քաղաքականություն և կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից Կիոտոյի քաղաքապետ է հանդիսանում Դաիսակու Կադոկավան, ով չի պատկանում ինչ-որ կուսակցության, սակայն նրան աջակցում են Ճապոնիայի դեմոկրատական կուսակցությունը, Ազատական դեմոկրատական կուսակցությունը, Նոր Կոմեիտո կուսակցությունը, Քո կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Օրենսդրական քաղաքը ունի ընտրական 69 անդամ։

Կիոտո քաղաքի ժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կուսակցություն
Ազատական դեմոկրատական կուսակցություն 22
Ճապոնական կոմունիստական կուսակցություն 14
Ճապոնիայի դեմոկրատական կուսակցություն 12
Նոր Կոմեիտո կուսակցություն 12
Կիոտո կուսակցություն 4
Ազատ 2
Թափուր 2

Չնայած Կիոտոյում շատ պատերազմներ, հրդեհներ, երկրաշարժեր են տեղի ունեցել այն 11 դարերի ընթացքում, որ Կիոտոն կայսրերի մայրաքաղաք է՝ Կիոտոն դիմակայել է շատ ավերումների Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն հեռացվել է ատոմային ռումբի վտանգավոր գոտուց Հենրի Սթիմսոնի անձնական միջամտությամբ, քանի որ Սթիմսոնը ցանկանում էր պահպանել մշակութային կենտրոնը, որի մասին նա տեղյակ էր իր մեղրամիսից և դիպլոմային այցելություններից[5]։

2000 կրոնական կառույցներով, 1600 բուդդայական տաճարներով և 400 շինտո սրբատեղիներով, ինչպես նաև պարտեզներով, ճարտարապետական շինություններով այս քաղաքը ամենաայցելվածներից է Ճապոնիայում։ Քաղաքը հայտնի է իր քարերի այգիով։ Քաղաքում երեք տեսարժան վայրեր կան, որ կապված են արքայական ընտանիքի հետ՝ Կյոտո Գյոնի տարածքը՝ ներառյալ Կյոտոյի արքայական պալատը և Սենտոյի արքայական պալատը, Ճապոնիայի կայսրերի տները, որ վերագրվում են տարբեր տարեթվերի։

Կիոտոյի այլ տեսարժան վայրերից են Արաշիյաման, որ ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցուցակում՝ որպես համաշխարհային ժառանգություն։ Սա նաև ներառում է Կամոյի սրբատեղին, Կյո-օ-Գոկոկուջին, Կիյոմիզու-դերան, Դաիգո-ջին, Նիննա-ջին, Սաիհո-ջին, Թենրյու-ջին, Ռոկուն-ջի, Ջիշո-ջին։

Կիոտոն հայտնի նաև իր խոհանոցով և ճապոնական կերակուրներով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նինթենդոյի գրասենյակը Կիոտոյում

Կիոտոյի տնտեսության ամենատարածված և ամենազարգացած ճյուղը տեղեկատվական տեխնոլոգիան է և էլէկտրոնիկան. Քաղաքում են գտնվում այնպիսի հայտնի ընկերությունների շտաբներ, ինչպիսիք են Նինթենդո, Intelligent Systems, Dainippon Screen, TOSE, OMRON, Kyocera, Shimadzu Corp., Rohm[6], Horiba, Nidec Corporation, Nichicon, Nissin Electric[7], և GS Yuasa ընկերությունները։

Զբոսաշրջությունը նույնպես մեծ հիմք է կիոտոյի տնտեսության համար։ Քաղաքի մշակութային ժառանգությունը այցելվում են Ճապոնիայի մի շարք դպրոցական խմբերի կողմից[8]։ 2014 թվականին քաղաքի կառավարությունը քաղաք այցելած զբոսաշրջիկների քանակի ռեկորդ է գրանցել և այն ընտրվել է որպես աշխարհի ամենալավ զբոսաշրջային քաղաք «U.S. travel» ամսագրի կողմից[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (not translated to lzh), (not translated to lzh), (not translated to lzh) Nihon Kōki(վեն.)日本: 0841. — Vol. 3.
  2. http://www.post.japanpost.jp/cgi-zip/zipcode.php
  3. http://www.post.japanpost.jp/zipcode/index.html
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 257-258.
  5. «գերպատմություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  6. Rohm ընկերություն
  7. «Nissin». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  8. Կիոտո քաղաքի կայք
  9. http://blogs.wsj.com/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիոտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 439