Կարդիցա
Քաղաք | ||
---|---|---|
Կարդիցա | ||
հուն․՝ Καρδίτσα | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Թեսալիա | |
Նոմոս | Կարդիցա (նոմոս) | |
Համայնք | Karditsa Municipality? և Commune of Karditsa? | |
Ներքին բաժանում | 6 շրջան | |
Դիմարխ | Դոմինիկոս Վերիլիս (Δομήνικος Βερίλλης) | |
Առաջին հիշատակում | 1811 | |
Այլ անվանումներ | Գրադիցա | |
Մակերես | 110,086 կմ² | |
ԲԾՄ | 105 մ | |
Կլիմայի տեսակ | միջերկրածովյան | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 56 747 մարդ (2011) | |
Խտություն | 88 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | ուղղափառ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 24410 | |
Փոստային ինդեքս | 43100 | |
Փոստային դասիչ | 43100 | |
Ավտոմոբիլային կոդ | KA | |
Պաշտոնական կայք | karditsa-city.gr | |
| ||
Կարդիցա (հուն․՝ Καρδίτσα), քաղաք Հունաստանում, Թեսալիայում։ Կարդիցա նոմոսի վարչական կենտրոնը։ Գտնվում է Թեսալիայի հարավ-արևմուտքում, Թեսալիական հարթավայրի կենտրոնական հատվածում, Պինիո գետի (հունարեն՝ Πηνειός, նախկինում Պինյոս) վտակներից մեկի մոտակայքում, որը կոչվում է «Կարդիցայի գետ»։ Քաղաքից արևմուտք վեր է խոյանում Պինդոս լեռնազանգվածը (հին հունարեն՝ և հուն․՝ Πίνδος):
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը ծագում է հունարեն՝ καρυδίτσα բառից («հունական ընկույզ» կամ «ընկուզենի» տեղական թեսալիական բարբառով կամ հունարեն՝ καρδιά բառից, թարգմանաբար նշանակում է «սիրտ», ինչը համապատասխանում է քաղաքի՝ Հունաստանի կենտրոնում գտնվելու դիրքով։
Գոյություն ունի նաև ձևափոխված սլավոնական «Գրադիցա» անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարդիցան համարվում է Թեսալիայի նոմոսների երեք մայրաքաղաքներից ամենաերիտասարդը, չնայած նոմոսի տարածքը բնակեցվել է դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանում։
Բնակավայրի ստեղծումը թվագրվում է թուրքական տիրապետության ժամանակաշրջանին։ Այն կառուցվել է Ագրաֆայի լեռների բնակիչների հարձակումներից պաշտպանվելու համար։ Առաջին անգամ նկարագրվել է 1811 թվականին անգլիացի ճանապարհորդ, ռազմածովային նավատորմի գնդապետ Ուիլիամ Մ. Լիկի կողմից (անգլ.՝ William M. Leake): 1821 թվականին քաղաքը գրեթե դատարկվել է ժանտախտի համաճարակի պատճառով, սակայն դարի կեսերին հաշվվում էր 400 կալվածք։ 1882 թվականին թուրքերից ազատագրվելուց հետո, բնակավայրը ձևափոխվում է քաղաքի և դառնում Կարդիցա դիմոսի կենտրոնը։ 1943 թվականի մարտի 12-ին ԷԼԱՍ-ի պարտիզանների ակտիվ գործունեության արդյունքում իտալական կայազորը ստիպված էր լքել քաղաքը։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին Կարդիցայում տեղի է ունեցել Հունաստանի քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ճակատամարտներից մեկը, երբ Հունաստանի դեմոկրատական բանակը հարձակվել է քաղաքի վրա։ Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը այն Կարդիցայից դեպի արևմուտք լեռնային տեղանքում կենտրոնացրել է 1-ին և 2-րդ դիվիզիաները և հեծելազորի բրիգադը Կոստաս Կարայորգիսի (հունարեն՝ Κώστας Καραγιώργης) գլխավորությամբ և առաջ շարժվել դեպի քաղաք։
Կարդիցայի անվտանգության համար քաղաքում տեղակայվել են 600 հոգուց բաղկացած կառավարական զորքեր հրետանիով և մոտ 90 ոստիկան, որոնք տեղաբաշխված են եղել հսկիչ անցագրային կետերով և քաղաքի դիմադրության այլ կետերով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ազգային բանակի կորուստը կազմել է 19 մարդ զոհված և 85 վիրավոր[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման միջերկրածովյան է, որը բնորոշ է Հունաստանի կենտրոնական հատվածին, որն աչքի է ընկնում շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով, հաճախակի ձյան տեղումներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 32 252 մարդ՝ արվարձանների բնակիչների հետ միասին՝ 37 768 մարդ, իսկ 2011 թվականի մարդահամարի դրությամբ՝ 56 747 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 88 մարդ/կմ²։
Կարդիցայի բնակչության փոփոխության աղյուսակը | ||||||||||||||
1950 | 1970 | 1980 | 1991 | 2001 | 2011 | |||||||||
14 000 | 25 700 | 27 532 | 30 067 | 32 252 | 56 747 |
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլաոս Պլաստիրաս (Νικόλαος Πλαστήρας) (1883-1953) – զինվորական, քաղաքական գործիչ, 1945, 1950 և 1952 թվականներին եղել է Հունաստանի վարչապետ։
- Դիմիտրիս Յոլդասիս (Δημήτρης Γιολδάσης) (1897-1993) – բնանկարիչ։
- Սիանտոս Յորգիս (հուն․՝ Γιώργης Σιάντος, 1890-1947 թվականի մայիսի 20) – հունական քաղաքական գործիչ, 1942-1945 թվականներին եղել է Հունաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար։
- Նիկոլայ (Մեսիակարիս) (1924-2013) - Համայն Հելլադայի Արքեպիսկոպոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Νεώτερον Εγκυκλοπαιδικόν Λεξικόν Ηλίου τ. 10ος, σ.324
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Νομός Καρδίτσας, Կարդիցայի լրատվական կայք
- Δήμος Καρδίτσας, Կարդիցայի քաղաքապետարանի կայք
- Կարդիցայի օդային նկարահանում Արխիվացված 2010-06-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդիցա» հոդվածին։ |
|