[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Ծովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծովակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
Մակերես1586,11 կմ²
ԲԾՄ1920 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2319[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1612
Ծովակ (Հայաստան)##
Ծովակ (Հայաստան)
Ծովակ (Գեղարքունիքի մարզ)##
Ծովակ (Գեղարքունիքի մարզ)

Ծովակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ արևմուտք, Սևանա լճի հարավ-արևելյան ափի մոտ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա։

Նախկինում Ներքին Զաղալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Ծովակ 1946 թ. օգոստոսի 12-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Ունեցել է Ներքին Զաղալու անվանումը, ստուգաբանվում է` Զաղա` նշանակում է հեր-քարայր, որոնցից մի քանիսը ստորգետնյա անցումներով կապված են եղել իրար հետ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Սևանի լճափնյա հարթավայրում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, մարզկենտրոնից 64 կմ հարավ-արևելք։ Գյուղի տարածքը կազմում է 1586,11 կմ², բնակչություն՝ 2887 մարդ։ Մարզկենտրոնից Գավառից գտնվում է մոտ 60-62 կմ հեռավորության վրա։ 1920-ական թվականներից այն հայտնի է եղել իր նավահանգստով որտեղից կապ է հաստատվել Սևան բնակավայրի հետ։ Նավագնացությունը եղել է հիմնական տրանսպորտային միջոցը։ Լճին հարող ցամաքը անտառապատ գոտի է։ Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում։ Ծովակը հետագայում կառուցվել է լճի արհեստական ցամաքեցման հետևանքով չորացված հողերի վրա, որպես հանգստի գոտի կարող է ծառայել նախկինում գործող «Ֆազենդա» տարածք շինությունը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովակի մշտական բնակչությունը կազմել է 2319, առկա բնակչությունը՝ 2202 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն այստեղ են գաղթել 1827 թ. Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանի Բուլալու բնակավայրից։ Ծովակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 521 843 1005 1341 1683 2315 2324 2393[4] 2623 2319[2]

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել են 19-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցին, 11-րդ և հետագա դարերում բազմաթիվ խաչքարեր, որոնցից 7-ը մի շարքի վրա են և կոչվում են «Յոթ եղբայր» (1013թ.): Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք կա «Ավերք» գյուղատեղի (մջնդ.), արևմտյան մասում` «Թուխ Մանուկ» մատուռ և գերեզմանոց։ Շրջակայքում կան կիկլոպյան ամրոց-բնակավայր (մ.թ.ա. 1-ին հզմ.), Սարդուր II-ի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 8-րդ դ.)[5]։

Խորհդային տարիներին գյուղն ուներ միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի հանգույց։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, ձկնորսությամ, կարտոֆիլի և հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Գյուղը գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +4.6 ْC է։ Առավելագույն բարձր ջերմաստիճանը +32 ْC, նվազագույնը` -35-36 ْ C : Տարեկան տեղումների քանակը 400-500 մմ. (առավելագույնը` մայիսին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 103» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 714
  5. (PDF) https://web.archive.org/web/20140912150541/http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]