[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Խոլորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Խոլորձ (Orchis)
L., 1753

Խոլորձ (օրխիդեա) (լատին․՝ Orchis), խոլորձազգիների ընտանիքի ցամաքային կամ էպիֆիտ խոտաբույսերի ցեղ։

Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Ձիթանից սար, Լալվար, Սյունիք, Վայոց ձոր)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։

Կիրառություն և նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի՝ օխիդեայի, ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի։ Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ՝ Վենեսուելան, Հոնկոնգը։ Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրխիդեա» անունը կրում են շատ ֆիրմաներ, օրինակ այդպես է կոչվում հարսանեկան գործակալությունը, ինչպես նաև անշարժ գույքի գործակալությունը և կանացի սպիտակեղենի խանութը։ Օրխիդեաները թանկարժեք են, բայց շատ գեղեցիկ են, նրանց մասին կարելի է ասել՝

  • Նրանք աճում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
  • Որպեսզի ծաղիկների փոշին ստանաք, օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին, այդպիսով կատարվում է փոշոտումը։
  • Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեայի աճեցնելն է։
  • Վանիալա Օրխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, նրանից պատրաստում են վանիլային էսենցիա։
  • Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար։

Հայտնի է, որ կան մոտ 35000 տեսակի օրխիդեաներ, կան նաև հիբրիտներից արհեստական ստացվածներ։

Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում։ Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի է` եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից, որոնց լվանում են տեղավորելուց առաջ։ Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, երբեմն ամիսը 1-2 անգամ, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով։

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ» հոդվածին։
Ընթերցե՛ք «խոլորձ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68