[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Լոնգյոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լոնգյոյ
Դրոշ Զինանշան


Labor et Concordia
ԵրկիրԿանադա Կանադա
ՀամայնքUrban agglomeration of Longueuil?
Ներքին բաժանումLe Vieux-Longueuil?, Greenfield Park? և Saint-Hubert?
Հիմնադրված է

1657[1]

2002 հունվարի 1
թ.
Մակերես115.59 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն239 700 մարդ (2016)
Փոստային դասիչJ3Y, J3Z, J4G to J4N, J4T, J4V
Պաշտոնական կայքlongueuil.ca
Լոնգյոյ (Կանադա)##
Լոնգյոյ (Կանադա)

Լոնգյոյ (ֆր.՝ Longueuil, ստուգաբանությունը՝ բանավեճ), Կանադայի Քվեբեկ նահանգի Մեծ Մոնրեալ մեգապոլիսի կազմի մեջ մտնող քաղաք։ Քաղաքը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի աջ ափին։ Մոնրեալի սուբուրբանիզացման պրոցեսի արդյունքում բոլոր կողմերից քաղաքը շրջապատում է այսպես կոչված Հարավային պսակի բնությունը։ 2000թ. հունիսին քաղաքը մտել է Մոնրեալ քաղաքային միության կազմի մեջ։ Վարչատարածքային պլանում բաժանվում է 4 շրջանի։

Լոնգյոյ շրջանի տեղանքը հայտնագործվել է 16-րդ դարում ֆրանսիացիների կողմից։ Քաղաքի առաջին իշխանը (сеньор) դարձել է ֆրանսիացի զինվորական-հետազոտող Շարլ լե Մոյնը, ով Նոր Ֆրանսիայից եկել էր 1641թ.-ին և 1657թ.-ին Լոնգյոյի իշխանական թագ ստացել։ Լոնգյոյ գյուղը քարտեզի վրա պաշտոնապես հայտնվել է միայն 1848թ.: Լոնգյոյ է կոչվել կից Դիեպ գյուղի (Ֆրանսիա) պատվին։ Այդ անվանման ծագումը վիճելի է (հնարավոր է լատիներեն «longus»՝ երկար բառից կամ կելտերեն «лонг»`նավ բառից, հավանաբար նաև գալա-հռոմեական ծագման խաչասերված տարբերակը)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ.-ի տվյալներով ունի 232 516 բնակիչ։ Տարածքի մեծությամբ Քվեբեկի 5-րդ քաղաքն է, զբաղեցնում է 116 կմ² տարածք։ Բնակչության խտությունը համեմատաբար մեծ չէ՝ 1.988,6 մարդ/կմ² (Սանկտ Պետերբուրգում 6000 մարդ/կմ²)։ Վերջին ժամանակներում նրա զարգացման համար խթան են հանդիսացել Բլյո-Ռիվաժ համատիրության բարձրացումը և նոր կամպուսի շինարարությունը Շերբրուկի համալսարանում։

1977թ.-ից քաղաքի միակ պետական լեզուն ֆրանսերենն է։ Բնակիչների 85 %-ը ֆրանկոֆոններ են (մայրենի լեզուն՝ ֆրանսերեն), 8 %-ը ալոֆոններ (նեո-քվեբեկցիներ), և 6 %-ը անգլոֆոններ և անգլո-քվեբեկցիներ (մայրենի լեզուն՝ անգլերեն)։ Անգլոֆոնների մեծ մասը բնակվում է Գրիֆիլդ Պարկ շրջանում, որտեղ նրանք զբաղեցնում են բնակչության 35 %-ը։ Բնակչության 80 %-ից ավելին դավանում է կաթոլիկություն (հաճախ միայն անվանապես)։

Լեզվական կազմ 2006
ֆրանկոֆոններ
  
84.4 %
ալոֆոններ
  
8.0 %
անգլոֆոններ
  
6.7 %
անգլ. և ֆրանկ․
  
0.9 %

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Fêtes du 350e de Longueuil — Ville de Longueuil». Longueuil.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնգյոյ» հոդվածին։