[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Լիսեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսեո
Տեսակօպերային թատրոն
Երկիր Իսպանիա[1]
Գտնվելու վայրըԷլ Ռավալ
ՃարտարապետJosep Oriol Mestres i Esplugas?
 Gran Teatre del Liceu Վիքիպահեստում

Լիսեո (իսպ.՝ Gran Teatro del Liceo, կատ.՝ Gran Teatre del Liceu), օպերային թատրոն Բարսելոնայում, Իսպանիայի ամենակարևոր թատրոններից մեկը։ Բացվել է 1847 թվականին։

Լիսեո մեծ թատրոն

Լիսեո թատրոնը Եվրոպայի այն քիչ թատրոններից է, որ կառուցվել են մասնավոր անձանց միջոցներով։ Թատրոնի ստեղծման հիմք է ծառայել Մոնտեսյոն ֆիլոդրամատիկ դպրոցը (իսպ.՝ Liceo Filodramático de Montesión), որ հիմնադրել էր իսպանական ռազմական գունդը` Մանուել Ժիբեր ի Սանսի գլխավորությամբ։ Ի սկզբանե կառույցը նախատեսված էր եղել ինչպես երաժշտական կրթություն ստանալու, այնպես էլ թատերական ներկայացումների համար։ 1845-1847 թվականներին կառուցվել է թատրոնի նոր շենքը, որի բացումը կատարվել է 1847 թվականի ապրիլի 4-ին։

1861 թվականին թատրոնը տուժել է հրդեհից, իսկ 1893 թվականին՝ ահաբեկչական գործողությունից, որ կազմակերպել էր անարխիստ Սանտյագո Սալվադորը։ Դրա հետևանքով ներկայացման ժամանակ ռումբի պայթյունից մահացել էր 20 մարդ։ Թատրոնը ծաղկման գագաթնակետին է հասել 1920-ական թվականներին, մասնավորապես երբ թատրոնում հանդես էր գալիս Սերգեյ Դյագիլևի անտերպրիզան։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ թատրոնը գոյատևել է քաղաքային խորհրդի նվիրատվություններով։ 1939 թվականին թատրոնը ազգայնացվել է` հռչակվելով «Կատալոնիայի ազգային թատրոն»։

1955 թվականին Լիսեո օպերային մեծ թատրոնն ընդունել է Վագների օպերային փառատոնը, որ սովորաբար անց էր կացվում Բայրոյթում։ 1994 թվականի հունվարի 31-ի հրդեհից հետո թատրոնը վերակառուցվել է և կրկին վերաբացվել 1999 թվականին։ Թատրոնի ներկայիս հանդիսասրահն ունի 360 մ² մակերես և հաշվարկված է 2292 հանդիսատեսի համար։ Այն մեծությամբ երկրորդ հանդիսասրահն է Եվրոպայում Լա Սկալայից հետո։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպաներենով և կատալոներենով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alier, Roger, El gran llibre del Liceu. Barcelona: Carroggio, DL 1999.
  • Alier, Roger, El Gran Teatro del Liceo: historia artística. Barcelona: Francesc X. Mata, 1991.
  • Alier, Roger, Historia del Gran Teatro del Liceo. Barcelona: La Vanguardia, 1983.
  • Anuari 1947–1997 del Gran Teatre del Liceu. Recerca i recopilació: Pau Nadal. Barcelona: Amics del Liceu: Àmbit, DL 1997.
  • Artís, Josep, El Gran Teatro del Liceo. Col·lecció Barcelona histórica y monumental. Barcelona: Aymá, 1946.
  • Crònica il·lustrada del Gran Teatre del Liceu: 1947–1997. Barcelona: Amics del Liceu : Àmbit, DL 1997.
  • Lloret, Teresa, Gran Teatre del Liceu, Barcelona. [Barcelona: Fundació Gran Teatre del Liceu], cop. 2002.
  • Òpera Liceu: una exposició en cinc actes: Museu d'Història de Catalunya, 19 setembre de 1997-11 de gener de 1998, Barcelona. [Barcelona]: Generalitat de Catalunya, Departament de Cultura : Proa : Fundació Gran Teatre del Liceu, DL 1997.
  • Radigales, Jaume, Els orígens del Gran Teatre del Liceu: 1837–1847: de la plaça de Santa Anna a la Rambla: història del Liceu Filharmònic d'Isabel II o Liceu Filodramàtic de Barcelona. Barcelona: Publicacions de l'Abadia de Montserrat, 1998.
  • Subirá, José, La ópera en los teatros de Barcelona: estudio histórico cronológico desde el siglo XVIII al XX . Monografías históricas de Barcelona, 9. Millà. 1946.
  • Tribó, Jaume, Annals 1847–1897 del Gran Teatre del Liceu. Barcelona: Amics del Liceu: Gran Teatre del Liceu, 2004.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսեո» հոդվածին։