[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Բարիկադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարիկադ Փարիզի պաշտպանության ժամանակ (1940)

Բարիկադ (ֆրանսերեն՝ barricade), քարերից, գերաններից, ավազապարկերից և ձեռքի տակ եղած օժանդակ այլ նյութերից արհեստական արգելք, որը սովորաբար կանգնեցվում է մարտերի ժամանակ՝ փողոցների, ճանապարհների, կամուրջների և լեռնանցքների լայնքով։ Բարիկադներ օգտագործվել են դեռևս 13-14-րդ դդ․ թաթար-մոնղոլական հարձակումներից Մոսկվան, Ռյազանը և այլ քաղաքներ պաշտպանելիս։ Բարիկադներ կիրառվել են Փարիզյան կոմունայի (1871 թ.), 1905 թ.-ի հեղափոխության և Հոկտեմբերյան խորհրդային հեղափոխության ժամանակ, երբ ապստամբ ժողովուրդը փողոցային մարտեր էր մղում կանոնավոր զորքերի դեմ, ինչպես նաև 1941-1945 թթ.-ի Հայրենական մեծ պատերազմում։ Հայաստանում բարիկադների օգտագործման դեպքեր եղել են թաթար-մոնղոլական արշավանքների շրջանում՝ Անիի, Կարսի, Կարինի և հայկական այլ քաղաքների պաշտպանության ժամանակ, ինչպես նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Վանում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Մուշում, Սասունում և Մուսա լեռան վրա հայերի կողմից երիտթուրքական ցեղասպանների դեմ մղվող ինքնապաշտպանական կռիվներում։

էլեկտրաէներգիայի թանկացման դեմ դուրս եկած բողոքի ակցիայի մասնակիցների աղբամաններով սարքած բարիկադը Երևանում, Բաղրամյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարիկադ» հոդվածին։
փողոցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 317