Աշխադար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխադար | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Իշխանություն | 110–113 |
Մահացել է՝ | 113 |
Նախորդ | Սանատրուկ |
Հաջորդող | Պարթամասիր |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Բակուր Բ |
Աշխադար (- 113), Հայոց թագավոր՝ 110-113 թվականներին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113 թվականին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
Հայ Արշակունիների հարստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի /կրտսեր ճյուղի/ ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։
Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։
Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Տրդատ Ա | 66 - 88 | պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը |
Սանատրուկ | 88 - 110 | Տրդատ Ա-ի որդին |
Աշխադար | 110 - 113 | Բակուր Բ Պարթևի որդին |
Պարթամասիր | 113 - 114 | Բակուր Բ Պարթևի որդին |
հռոմեական բռնազավթում | 114 - 116 | |
Վաղարշ Ա | 117 - 144 | Սանատրուկի որդին |
Սոհեմոս | 144 - 161, 164-186 | Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր |
Բակուր Ա | 161 - 163 | |
Վաղարշ Բ | 186 - 198 | Վաղարշ Ա-ի հարազատներից |
Խոսրով Ա | 198 - 217 | Վաղարշ Բ-ի որդի |
Տրդատ Բ | 217 - 252 | Խոսրով Ա-ի որդի |
Արտավազդ Ե | 252 - 272 | Տրդատ Բ-ի որդի |
Խոսրով Բ | 272 - 287 | Արտավազդ Ե-ի որդի |
Տրդատ Գ Մեծ | 287 - 330 | Խոսրով Բ-ի որդի |
Խոսրով Գ Կոտակ | 330 - 338 | Տրդատ Գ-ի որդի |
Տիրան Բ | 338 - 350 | Խոսրով Գ-ի որդի |
Արշակ Բ | 350 - 368 | Տիրան Բ-ի որդի |
Պապ թագավոր | 368 - 374 | Արշակ Բ-ի որդի |
Վարազդատ | 374 - 378 | Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ |
Արշակ Գ | 378 - 389 | Պապի որդի |
Խոսրով Դ | 387 - 389, 415-416 | |
Վռամշապուհ | 389 - 415 | Խոսրով Դ-ի եղբայր |
Շապուհ պարսիկ | 416 - 420 | |
թափուր | 420 - 422 | |
Արտաշես Դ | 423 - 428 | Վռամշապուհի որդի |
Նախորդող Սանատրուկ, 88-110 |
Մեծ Հայքի արքա Աշխադար 110–113 |
Հաջորդող Պարթամասիր 113–114 |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 466)։ |