Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկաշ (իսպ.՝ Ancash, Կեչուայից anqash- «կապույտ»), Պերուի մարզերից մեկը։ Մակերեսը կազմում է 35.826 կմ²։ 2007 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում է 1.063.459[3], իսկ միջին խտությունը 29.68 մարդ/կմ² է։ Վարչական կենտրոնը Ուարաս քաղաքն է։
Այն գտնվում է Պերուի կենտրոնական մասի արևմուտքում։ Հարավում սահմանակցում է Լիմայի, արևելքում՝ Ուանուկոյի և հյուսիսում՝ Լա-Լիբերտադի հետ։ Արևմուտքում նրա ափերը ողողում է Խաղաղ օվկիանոսը։ Ուասկարան լեռը գտնվում է Յունգայ նահանգում, 6768 մ բարձրությամբ, որը համարվում է Պերուի ամենաբարձր կետը և Հարավային Ամերիկայի չորրորդ ամենաբարձր լեռը։ Ուասկարան լեռը գտնվում է նույնանուն ազգային պարկում, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բնական արգելոցի ժառանգությունը։
1970 թվականին Պերուի պատմության մեջ տեղի է ունեցել ամենաուժեղ երկրաշարժը։ Էպիկենտրոնը գտնվում էր ափերին մոտ, Չիմբոտեից մոտ 35 կմ հեռավորության վրա։ Մագնիտուտը կազմում է 8.0 - 7.9 բալ։ Աղետին զոհ դարձան ավելի քան 74.000 մարդ։
Վարչական առումով բաժանված է 20 նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում են 166 շրջանների։
№ |
Նահանգներ |
Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ (2007) |
Վարչական կենտրոն
|
1 |
Այխա |
7 995 |
696 |
Այխա
|
2 |
Անտոնիո-Ռայմոնդի |
17 595 |
562 |
Լյամելյին
|
3 |
Ասունսոն |
8 942 |
529 |
Չակաս
|
4 |
Բոլոնեսի |
30 725 |
3 155 |
Չիկիան
|
5 |
Կարուաս |
43 902 |
804 |
Կարուաս
|
6 |
Կարլոս-Ֆերմին-Ֆիցկարրալդ |
22 584 |
624 |
Սան-Լուիս
|
7 |
Կասմա |
43 368 |
2 262 |
Կասմա
|
8 |
Կորոնգո |
8 329 |
988 |
Կորոնգո
|
9 |
Ուարաս |
147 463 |
2 493 |
Ուարաս
|
10 |
Ուարի |
62 598 |
2 772 |
Ուարի
|
11 |
Ուարմեյ |
27 820 |
3 900 |
Ուարմեյ
|
12 |
Ուայլաս |
53 729 |
2 293 |
Կարաս
|
13 |
Մարիսկալ-Լուսուրյագա |
23 482 |
731 |
Պիսկոբամբա
|
14 |
Օսկար |
9 126 |
2 286 |
Օսկար
|
15 |
Պալյասկա |
25 580 |
2 101 |
Կաբանա
|
16 |
Պոմաբամբա |
35 099 |
2 974 |
Պոմաբամբա
|
17 |
Րեկուայ |
19 102 |
2 304 |
Րեկուայ
|
18 |
Սանտա |
403 605 |
4 005 |
Չիմբոտե
|
19 |
Սիուաս |
36 082 |
1 456 |
Սիուաս
|
20 |
Յունգայ |
19 099 |
277 |
Յունգայ
|