[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Այր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այր Parc des Buttes Chaumont, Փարիզ
Այր, Օնտարիո (նահանգ), Կանադա

Այր, ռելիեֆի մակերեսային ձև, հորիզոնական ոչ խոր քարանձավ՝ կամարաձև առաստաղով և լայն մուտքով։ Կամ քարանձավի մի մաս, լայնարձակ սրահ, որը սկսվում է նեղ անցքով[1]։

Այրն որպես առանձին քարանձավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է ունենալ ինչպես կարտսե այնպես էլ էրոզիոն ծագում։ Էրոզիոն այրերն առաջանում են վերգետնյա ջրերի հոսանքի հետևանքով։ Հանդիպում ենք գետերի կամ ծովերի ափերին, ընդ որում դրանց գոյացմանը նպաստում է ծովափնյա ալեծոփությունը։ Այդ դեպքում ապարի քայքայման հիմնական գործոնը մեխանիկական է։

Անապատային վայրերում նույնպես կարող են առաջանալ ոչ մեծ քարանձավներ և դրանց նույնպես ավանդաբար այր են անվանում։

Կարտսե այրերը հաճախ մնացուկային այրեր են, երբեմնի խոշոր քարանձավային համակարգերի փոքր հատվածներ։ Այդպիսի այրերը հաճախ կարելի է հանդիպել կրաքարի ժայռերում, գետահովիտների ափին։

Այրը որպես քարանձավի մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն այրերը քարանձավում առաջանում են քանդման հետևանքով։ Ջրի հետևանքով թուլացած ապարը սկսում է քանդվել։ Եվ այդ տեղանքում զգալի մեծության խոռոչներ են առաջնում։ Այդպես աշխարհի խոշորագույն այրը Սարավակը 700х400х70 մ խոր. է[2]։

Լաստիվեր, Հայաստան

Այրը որպես պուրակային կառույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այր են անվանում նաև պուրակային կամ ճարտարապետական կառույցը, որը բնական քարանձավի տեսք է ունենում։ Առաջին այրերը ստեղծվել էին Վերածննդի ժամանակաշրջանի իտալական այգե-պուրակային արվեստում։ Լայն տարածում գտան կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Терминология карста, Д. А. Тимофеев, В. Н. Дублянский, Т. З. Кикнадзе, М. Наука, 1991, 259 с.
  2. The Largest Underground Chambers Արխիվացված 2017-10-07 Wayback Machine, compiled by Bob Gulden.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այր» հոդվածին։