[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Ալեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեկո
ռուս.՝ Алеко
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրվերիզմ
ԿոմպոզիտորՍերգեյ Ռախմանինով
Լիբրետտոյի
հեղինակ
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո
Լիբրետտոյի
լեզու
ռուսերեն
Սյուժեի աղբյուրThe Gypsies?
Գործողությունների քանակ1 արար
Տևողություն1 ժամ
Ստեղծման տարեթիվ1892
Առաջնախաղի տարեթիվապրիլի 27, 1893
Հրատարակման տարեթիվ1892
Լիբրետտոյի տեքստlibretto-oper.ru/rachmaninov/aleko
 Aleko Վիքիպահեստում

Ալեկո (ռուս.՝ алекоՍերգեյ Ռախմանինովի առաջին օպերան է։ Գրվել է Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի հիման վրա։ Այն նրա դիպլոմային աշխատանքն է Մոսկվայի կոնսերվատորիայում, որի դաշնամուրի դասարանը նա ավարտել է 1891 թվականին, իսկ կոմպոզիցիայի դասարանը՝ 1892 թվականին։ Կոնսերվատորիան ավարտելու համար Ռախմանինովին շնորհվել է Մեծ ոսկե մեդալ։

Մեկ գործողությամբ «Ալեկո» օպերան գրվել է Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի լիբրետոյի հիման վրա, երեք ամիսների ընթացքում և ներկայացվել նշանակված ժամկետից շուտ։

Օպերայի պրեմիերան կայացել է 1893 թվականի ապրիլի 27-ին Մեծ թատրոնում ՝ Իպոլիտ Ալտանիի խմբավարությամբ։ Ներկայացումը հաջող ընթացք ունեցավ և հանդիպեց քննադատության լավ վերաբերմունքին։

Օպերայի ավարտից հետո Պյոտր Չայկովսկին այնպես էր ծափահարում, որ քիչ մնաց վայր ընկներ օթյակից։ Օպերան կոմպոզիտորին շատ դուր եկավ։ Դրանով նա ցույց տվեց իր վերաբերմունքը երիտասարդ հեղինակին։ Պրեմիերայի կրկնությունը տեղի ունեցավ Կիևում 1893 թվականին։ Այստեղ Ռախմանինովը առաջին անգամ հանդես եկավ խմբավարի դերում և տվեց առաջին երկու ներկայացումները։ Հաջորդ տարիներին օպերան չէր մտնում թատրոնի մշտական խաղացանկի մեջ, բայց նրա մեկանգամյա ցուցադրումները ունենում էին աննախադեպ հաջողություն։ Հատկապես, որ նրան մասնակցում էին հայտնի օպերային երգիչներ, այդ թվում՝ Ֆյոդր Շալյապինը Ալեկոյի դերում։ Ի տարբերություն ավելի վաղ շրջանի և շատ կամերային օպերաների, « Ալեկո» օպերան ունի բարդ, գործողություններով հագեցած դրամատուրգիա և մոտ է ճշմարտությանը։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեկո - բարիտոն
  • Երիտասարդ գնչու - տենոր
  • Ծերունի (Զեմֆիրայի հայրը)
  • Զեմֆիրա - սոպրանո
  • Ծեր գնչուհի - կոնտրալտո
  • Գնչուներո

Գետի ափին իր վրաններն էր փռել գնչուների թափառախումբը։ Մեղմ երգելով նրանք հաշտ ու խաղաղ պատրաստվում են գիշերելու ։ Ծեր գնչուն ՝ գեղեցկուհի Զեմֆիրայի հայրը, հիշում է երիտասարդությունն ու իր սերը, որը ոչ քիչ տառապանքներ է պատճառել նրան։ Ոչ վաղ անցյալում նրան սիրում էր Մարիուլան։ Մեկ տարի անց նա հեռացավ մեկ այլ թափառախմբի հետ՝ լքելով ամուսնուն ու փոքր դստերը։ Ծերունու պատմածը բուռն արձագանք է առաջացնում Ալեկոյի մեջ։ Նա թերևս չներեր դավաճանությունը, այդ իսկ պատճառով չէր կարող հասկանալ ինչու ծերունին վրեժ չէր լուծել կնոջից ու նրա սիրելիից։ Եթե նա գտնի թշնամուն անգամ ծովի հատակին, կհրի նրան ավելի խորը։ Ալեկոյի խոսքերը խորապես օտար են և տհաճ Զեմֆիրայի համար, որ դեռ բոլորովին վերջերս սիրում էր նրան։ Հիմա այս մարդը, որ թափառախումբ էր եկել ուրիշ աշխարհից, դարձել էր նրա թշնամին։ Նրա դաժանությունն անհասկանալի էր, սերը սառել էր։ Զեմֆիրան չի թաքցնում իր մեջ բռնկված կիրքը երիտասարդ գնչուի հանդեպ։ Օրորելով օրորոցը, նա երգում է ծեր, խանդոտ, չսիրած ամուսնու մասին։ «Ես երգ եմ երգում քո մասին» . ասում է նա Ալեկոյին։ Իջնում է երեկոն, և Զեմֆիրան գնում է հանդիպման։ Մնալով մենակ, Ալեկոյին պատում են դառը, տանջալից մտորումները։ Նա ցավով է հիշում իր հեռացած երջանկությունը։ Զեմֆիրայի դավաճանությունը նրան հասցնում է հուսահատության։ Զեմֆիրան և երիտասարդ գնչուն վերադառնում են միայն առավոտյան։ Ալեկոն դուրս է գալիս սիրահարներին դեմ հանդիման։ Վերջին անգամ նա սեր է աղերսում Զեմֆիրայից։ Փորձելով մեղմացնել նրա սիրտը, նա հիշեցնում է, որ հանուն Զեմֆիրայի սիրո նա իրեն ինքնակամ մեկուսացրել է հասարակությունից, որի մեջ ծնվել և մեծացել էր։ Բայց Զեմֆիրան անդրդվելի է։ Ալեկոյի աղերսները փոխարինվում են սպառնալիքներով։ Ցասումով բռնված՝ նա խեղդում է երիտասարդ գնչուին։ Ողբալով սիրելիի մահը, Զեմֆիրան անիծում է Ալեկոյի չարագործությունը։ Ալեկոն սպանում է նաև Զեմֆիրային։ Աղմուկի վրա գալիս են գնչուները։ Նրանց, որ ատում էին պատիժներն ու սպանությունները, անհասկանալի էր Ալեկոյի վարքը։ Զեմֆիրայի հայրն ասում է. «Մենք վայրի ենք, չունենք մենք օրենքներ, մենք չենք ծվատում, չենք պատժում, պետք չեն մեզ արյուն և հառաչ, բայց մարդասպանի հետ ապրել չենք ուզում »։ Գնչուները հեռանում են՝ թողնելով Ալեկոյին միայնակ՝ համակված անելանելի թախծով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեկո» հոդվածին։