[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Էվերեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվերեստ
(տիբեթերեն՝ jo-mo-rlung-ma), Էվերեստ (անգլ.՝ Mount Everest), Սագարմաթա (նեպալ.՝ सगरमाथा
Տեսակլեռ և տեսարժան վայր
Երկիր Նեպալ[1] և  Չինաստան[2]
Վարչատարածքային միավորՍոլուկհումբու և Տիբեթի ինքնավար շրջան
ՎայրՀիմալայներ[2]
Աշխարհագրական
տեղադրություն
Հիմալայներ[2] և China–Nepal border?
ԼեռնաշղթաՄահալանգուր Հիմալ
Լեռնային համակարգՀիմալայներ
Մասն էՀիմալայներ[2], Յոթ գագաթներ, Ութհազարականներ և ultra-prominent peak?
Բարձրությունը ծովի մակարդակից8848,86 մետր[3][4]
Հարաբերական
բարձրություն
8848,86 մետր
Պահպանման տարածքՍագարմաթհայի ազգային պարկ
Նյութապար և սառույց
Առաջին վերելք1953 թվական
Անվանված էՋորջ Էվերեստ[5]
Էվերեստ (Նեպալ)##
Էվերեստ (Նեպալ)

Էվերեստը (տիբեթերեն՝ ཇོ་མོ་གླང་མ Ջոմոլունգմա, նեպալերեն՝ सगरमाथा Սագարմաթխա) ծովի մակարդակից (բայց ոչ երկրագնդի կենտրոնից) հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մ։ Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև։

2006 թվականի դրությամբ գրանցված է 3,050 լեռնաբարձրացում 2,062 անձանց կողմից և 203 մահ՝ լեռան վրա։ Պայմանները լեռան վրա այնքան դժվար են փրկարարների համար, որ մահացածների դիակների մեծ մասը մնում է այնտեղ, որտեղ մարմինն ընկել է, դրանց մի մասը տեսանելի է բարձրանալու ստանդարտ արահետներից։

Էվերեստի գագաթին լինում են քամու ուժգնացումներ՝ մինչև 55 մ/վ։ Հունվարին օդի միջին ամսական ջերմաստիճանը -36 °C (որոշ գիշերների կարող է իջնել մինչև -50... -60°C ), հուլիսին հասնում է զրո °C:

Բարձրության չափագրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
3D անիմացիա,Էվերեստը և շրջակայքը

Առաջինը հնդիկ մաթեմատիկոս և չափագրող Սիկդար Ռադհանաթ 1852 թվականին որոշեց Էվերեստի (Ջոմոլունգմայի)՝ աշխարհի բարձր գագաթ լինելու փաստը։ Նա չափագրումները կատարեց Հնդկաստանից՝ Էվերեստից 240 կմ հեռավորությունից։ 1856 թվականին Հնդկաստանում գեոդեզիայի բրիտանական ծառայությունը կատարեց գագաթի բարձրության չափումները՝ 29000 ֆունտ (8839 մ), սակայն հայտարարվեց 29002 ֆունտ (8840 մ)։ Այս կամայական հայտարարությունը հիմնավորվում էր չափագրման ամբողջական արդյունքով։ 1950-ական թվականներին հնդիկ տեղագրողները չափեցին Էվերեստի բարձրությունը ծովի մակերևույթից 29028 ֆունտ (8848մ)։ 1975 թվականին չինական արշավախումբը ճշգրտեց գագաթի բարձրությունը՝ 8848,13 մ։ 1998 թվականին ամերիկյան արշավախումբը ԳԴՀ-ի օգնությամբ որոշեց բարձրությունը՝ 8850 մ, 11 մետրով ավելի բարձր, քան որոշել էին 19-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիայի չափագրողները և քարտեզագիրները։ Գրեթե նույն ժամանակ իտալացի երկրաբան Ադրիտո Դեզիոն ժամանակակից ռադիոապարատուրայով անց կացրեց սեփական չափումները ՝ բարձրությունը ներկայացնելով 8872,5 մ։ 25 մետրով ավելի բարձր, քան ընդունված է այժմ[6]։ Սակայն վերջին արդյունքները պաշտոնապես չեն ընդունվել։ 2010 թվականի ապրիլի 8-ից Ջոմոլունգմայի բարձրությունը ծովի մակերևույթից հաստատվում է 8848 մ, իսկ բնական բարձրությունը՝ 8844 մ[7]։. 2015 թվականի Նեպալի երկրաշարժից հետո գեոֆիզիկական կոնսորցումի հետազոտողների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ջոմոլունգմայի բարձրությունը պակասել է մոտավոր 2,54 սմ-ով[8]։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվերեստի բարձունքներին կա մոտ 200 դիակ, որոնք լեռնագնացներին ծառայում են որպես ուղեցույցներ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mount Everest // Peakware — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Mount Everest // Peakware — 1998.
  3. Mount Everest ist jetzt 86 Zentimeter höherDer Spiegel, 2020.
  4. Khadka N. S. Mt Everest grows by nearly a metre to new heightBBC, 2020.
  5. Bryson B. The Road to Little Dribbling: More Notes From a Small IslandDoubleday, 2015.
  6. Рекорды в мире природы
  7. Китай согласился «приподнять» Эверест на 4 метра — Китай и Непал разрешили затянувшийся спор о пике Эверест, сайт bbc, 8 апреля 2010 г.
  8. Nepal’s Earthquake Made Mount Everest A Little Bit Shorter, Scientists Say
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվերեստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 84