[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Դոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմ
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա
Վարչատարածքային միավորՎալե
ԼեռնաշղթաՄիշաբել խումբ
Բարձրությունը ծովի մակարդակից4546 մետր
Հարաբերական
բարձրություն
1057 մետր
Անվանված էJoseph Anton Berchtold?[1]

Դոմ (գերմ.՝ Dom des Mischabel, также գերմ.՝ Dom), ծովի մակերևույթից 4545 մետր բարձրություն ունեցող գագաթ։ Գտնվում է Փենինյան Ալպերում՝ Շվեյցարիայի Վալե կանտոնում։ Դոմն իր բարձրությամբ համարվում է Ալպերի երրորդ և Շվեյցարիայի երկրորդ գագաթը։ Նա կազմում է Միշաբել լեռնային զանգվածի մի մասը, որն ամբողջությամբ ընկած է Շվեյցարիայում։

Չնայած նրան, որ Dom բառը կապված է գերմաներեն «գմբեթ» բառի հետ, այն կարող է նշանակել նաև «տաճար»։ Գագաթն անվանվել է ի պատիվ Կենոն Բերչտոլդի, որը Սյոն տաճարից էր. նա եղել է առաջին մարդը, որն ուսումնասիրել է շրջակայքը[2]։

Նախկին «Mischabel» անունը գալիս է հին գերմանական բարբառային տերմինից, որ նշանակում է «երկժանի», քանի որ լեռնազանգվածների ամենաբարձր գագաթները միմյանց մոտ են գտնվում։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնազանգվածը, Siviez-Mischabel մակերևույթից սկսած, գրեթե ամբողջությամբ կազմված է գնեյսից։ Վերջինս համարվում է Briançonnais միկրոմայրցամաքի մի մասը և գտնվում է Պենինի մակերևույթի վրա։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմի արևմտյան կողմը

Դոմը լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, հարավում սկսվում է Շվարցբերգհորնի գագաթից՝ Իտալիայի հետ սահմանից, ալպյան հիմնական լեռնապարի հետ հատվում է և հասնում է մինչև հյուսիսում Դիստելհորն գագաթ (Շտալդեն քաղաքի մոտ)։

Լեռնաշղթայից արևմուտք ընկած է Մատերտալ լեռնահովիտը, իսկ դեպի արևելք՝ Զաստալ լեռնահովիտը։ Ռանդա և Զաս-Ֆե քաղաքները գտնվում են յուրաքանչյուրը 6 կմ հեռավորության վրա (համապատասխանաբար, դեպի արևմուտք և արևելք)։ Լեռնահովտի նկատմամբ հարաբերական բարձրությունը արևմուտքից (Ռանդա) 3150 մետր է, արևելյան կողմում (Զաս-Գրունդ)՝ 3000 մետր։ Մատերտալի կողմից գագաթի դիմաց կանգնած է գրեթե այդ նույն բարձրության Վայսհորն գագաթը (4506 մետր), մյուս կողմից՝ Վայսմիսը (4017 մետր)։ Դոմը Զաստալի ամենաբարձր գագաթն է, և Մոնտե Ռոզայից հետո երկրորդը՝ Մատերտալի համար։

Քանի որ Դոմն ընկած չէ հիմնական ալպյան լեռնաշղթայում, գետերը, որոնք հոսում են արևմտյան և արևելյան կողմերից, Մատեր-Ֆիսպ և Զասեր-Ֆիսպ գետերով լցվում են նույն Ռոն գետը։ Դոմը նման առանձնահատկությամբ ալպյան ամենաբարձր գագաթն է։

Կառուցվածքը բավականին բարդ է և կազմված է 5 գագաթներից և 4 կողմերից։ Առավել կարճ և անկարևոր գագաթը գտնվում է լեռան գագաթից հյուսիս-արևմուտք, ընդհանուր երկարություն կազմում է 230 մետր։ 2 հիմնական գագաթներն ընկած են հյուսիս-հյուսիս-արևմուտք և հարավ։ 2 էլ՝ հյուսիսայինը (դեպի Լենցշպիտց բարձունք գնացող) և հարավայինը (Տեշհորն, հետո Ալպհուբել և Ալալինհորն գնացող), ձևավորում են արևելյան կողմը, որի տակ է գտնվում է Ֆե սառցադաշտը (Fee Glacier): Վերջին 2 գագաթները՝ արևմտյանն ու հյուսիս-արևմտյանը, գնում են միմյանց նկատմամբ գրեթե զուգահեռ՝ հյուսիսում և արևմուտքում ձևավորելով 3 կողմերը։ Հյուսիս-արևմտյան գագաթի վրա ձևավորվել է Ֆեստիյոխ լեռնանցքը՝ արևմտյան մասում գտնվող Ֆեստի (Festi Glacier) և հյուսիսային կողմում գտնվող Հոհբերգ (Hohberg Glacier) սառցադաշտերի միջև մեծ թամբարդ։ Հարավ-արևմտյան կողմը ծածկված է Կինգ սառցադաշտով (King Glacier)[3] :

Ծագման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականի սեպտեմբերի 11-ին[4] առաջին վերելքը դեպի Դոմ (հյուսիս-արևմտյան գագաթով) կատարել է Ջ. Լ. Դեյվիսն իր միջնորդներ Յ. Ցումտաուգվալդի (Johann Zumtaugwald), Յ.Կրյոհիհգի (Johann Krönig) և Հ. Բրանչենի (Hieronymous Brantschen) հետ։

Արևմտյան գագաթով առաջին վերելքը տեղի է ունեցել 1878 թվականի սեպտմեբերի 4-ին Ե. Պ. Ջեկսոնի և Պ. Վ. Թոմասի կեղմից իրենց միջնորդներ Ա. Պոլինգերի, Յ. Տրուֆերի, Յ. Մ.Բիների, Յ. Իմբոդենի և Յ. Լենգենի հետ։ Մինչ գագաթը հասնելը նրանք արևմտյան կողմի անցագծով են գնացել։ Ամբողջությամբ արևմտյան գագաթ բարձրանալը կատարվել է ավելի ուշ՝ 1882 թվականին Պ. Գյուսֆելդի և իր միջնորդներ Ա. Բուրգեների և Բ. Վենետցի կողմից։ Դեպի արևմտյան կողմ ուղիղ վերելքը տեղի է ունեցել 1962 թվականին։

1000 մետր երկարությամբ արևելյան կողմը Յ. Պետրուսը, Ա. և Վ. Պուկլյամները և Լ. Նոտը անցել են 1875 թվականին։

Հարավային կողմն առաջին անգամ նվաճվել է 1906 թվականին Ջ. Ու. Յանգի և Ռ. Գ. Մեյջորի և նրանց միջնորդներ Յ. Կնուբելի և Գ. Լոհմաերի կողմից։

1917 թվականի հունիսի 18-ին Ա. Լունը և Յ. Կնուբելը հյուսիսային կողմում գտնվող Հոհբերգ սառցադաշտի վրա առաջին անգամ դահուկային վերելք են կատարել[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.srf.ch/radio-srf-1/radio-srf-1/mundart/herkunft-von-bergnamen-wie-rigi-jungfrau-und-pilatus-zu-ihrem-namen-kamen
  2. Helmut Dumler, Willi P. Burkhardt The High Mountains of the Alps. — London: Diadem Books, 1994. — С. 73. — 224 с. — ISBN 0898863783
  3. «Dom» (անգլերեն). mountwiki.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  4. Trevor Braham When the Alps Cast Their Spell. Mountaineers of the Alpine Golden Age. — Neil Wilson Publishing, 2013. — 539 с. — ISBN 1906476349
  5. Helmut Dumler, Willi P. Burkhardt Les 4000 des Alpes / Arthaud. — Paris: Catherine Métais-Buhrendt, 1993. — 226 с. — ISBN 2-7003-1305-4
  6. Daniel Anker, Caroline Fink, Marco Volken Dom & Täschhorn: Krone der Mischabel. — AS Verlag, 2012. — 173 с. — ISBN 3909111947

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]