[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

փունջ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ փունջ

վանկեր՝ փունջ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. խնամքով և որոշ ձևով դասավորած ու կապած ծաղիկների տրցակ, ծաղկեփունջ
  2. կանաչեղենի, խոտի և այլն որոշ մեծությամբ կապուկ, խրձիկ
  3. բույսի արմատից փնջաձև աճած ցողուններն իրենց տերևներով ու ծաղիկներով
  4. առհասարակ, որևէ բանի առանձին մասերի փնջաձև ամբողջություն ◆ Ծառի գագաթին թարմ ճյուղերը գեղեցիկ փունջ էին կազմել։ ◆ Ցախավելի փունջ:
  5. նույնն է՝ ծաղկաբույլ
  6. մի ծայրով իրար հետ կապած թելերի ամբողջություն, ծոպ
  7. մազերի խոպոպ, իրար հետ մի ամբողջություն կազմող մազեր ◆ Աջ ու ձախ կողմերից դեպի ուսերն էին ձգվում գանգուրների երկու հաստ փնջեր:
  8. մարդկանց խումբ, որևէ բանով իրա հետ կապված, միասնություն կազմող, իբրև մեկ ամբողջություն առնվող մարդիկ ◆ Խիզախների փունջ: (փխբ․)
  9. որևէ բանի հավաքածու ◆ Բանաստեղծությունների, ընտիր երգերի, նվագների փունջ: (փխբ․)
  10. ճառագայթաձև իրարից հեռացողմիատեսակ բանի առանձին միավորների, մասերի ամբողջություն ◆ Ճառագայթների, շողերի, կնճիռների փունջ: (փխբ․)
  11. առանձին մարզական խմբերի, թիմերի որոշ սկզբունքով կազմվող խմբավորում (փխբ․)
  12. առհասարակ՝ որևէ բանի փոքր տրցակ, կապուկ
  13. տե՛ս խմբավորում
  14. (խոհր․) մի քանի մթերքներից պատրաստած, սննդարար, համեմունքներով բուրավետ և համով թանձր կերակուր
ծաղկեփունջ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տրցակ, ծաղկեփունջ, կապոց, կապուկ, դաստա, ջով (որոշ ձևով, կարգով դասավորված և կապված ծաղիկների կապուկ) (գվռ.)
  2. կապուկ, կապոց, տրցակ, խրձիկ, խրձակ (բույսի, կանաչեղենի)
  3. տե՛ս ծաղկաբույլ
  4. խոպոպ, մազափունջ, խոպոպիք. փուփուլ, փուփուշ, քանքուլ, քյաքուլ (իրար հետ ամբողջություն կազմող մազեր) (ժղ․) (գվռ.)
  5. ծոփ. փյուսկուլ (մի ծայրից հավաքված և կապված կարճ թելեր) (գվռ.)
  6. տե՛ս ժողովածու
  7. տե՛ս խումբ
  8. խումբ, խմբավորում (թիմերի որոշ սկզբունքով կազմված) (մարզ.)
  9. պունշ (ռոմից և այլ խմիչքներից, համեմունքով պատրաստվող)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. փունջ կազմել - տե՛ս փնջել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։