[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

վառվել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վառուել

վանկեր՝ վառ•վել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. վառել բայի կրավորականն ու չեզոքը
  2. լուսաշող կերպով երևալ, լույսով ցոլալ՝ երևալ ◆ Երկնքում վառվեցին առաջին խոշոր ասղեր։(Նիկոս Կազանձակիս)
  3. վառ գույնով երևալ՝ վետվետել՝ ծածանվել◆ Գլխարկների վառվում էր մահուդի ծվենը։Սերո Խանզադյան
  4. բոցափայլ գույներով շողալ՝ փայլել՝ երանգավորվել◆ Օձասարի… կատարը… վառվում էր պայծառ դեղնությամբ։(Սուրեն Այվազյան)
  5. շողշողալ, փայլփլել◆ Թե՛ ինքը թագավորը և թե՛ յուր ձին վառվում էին ոսկու և գոհարների մեջ։(Րաֆֆի)
  6. բուռն ոգևորությամբ՝ եռանդով՝ հուզմունքով համակվել՝ լցվել ◆ Այր ու կին վառված էին հայրենասիրության ջերմ ոգով։(Րաֆֆի)
  7. տանջվել◆ Ու վառվում էր, թե ոնց անի, որ հորը սպանողից՝ Սանասարից վրեժ հանի։(Մկրտիչ Խերանյան)
  8. (փխբ․)ապրել, կրքոտ կերպով վերաբերվել մի բանի◆ Ամեն մարդ պետք է իր աշխատանքով վառվի:
  9. զարդարվել◆ Աստղկա վարդերով վառված տաճար։(Րաֆֆի)
  10. սպառազինվել, զինավառվել◆ Երիտասարդը վառվում է զենքերի մեջ։
  11. որևէ բուռն տենչանքով՝՝ ձգտումով՝ ցանկությամբ լցված՝ տոգորված լինել ◆ Ուսման ծարավով վառվել:
  12. (փխբ․)վնասվել, ձախողությամբ վնաս կրել◆ Փորձել է առևտուր անել, բայց շուտով վառվել է։Սիամանթո

==== Հոմանիշներ

  1. այրվել, բոցավառվել, բոցակիզվել, բռնկվել, կայծկլտալ, կայծել, (ժղ․)վռվռտալ, չրթալ
  2. պլպլալ, մլմլալ, մլլալ, ծխալ, մխալ
  3. հրդեհվել, հրկիզվել, կիզվել, մրկվել, կրակ ընկնեկ, կրակի ճարակ լինել
  4. տե՛ս վետվետել
  5. տե՛ս փայլփլել
  6. տե՛ս տանջվել
  7. տե՛ս տոչորվել
  8. տե՛ս ապրել
  9. տե՛ս զարդարվել
  10. տե՛ս վնասվել
  11. տե՛ս խանձվել
  12. տե՛ս հուրհրալ
  13. տե՛ս խանդավառվել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]