[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

պիղծ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պիղծ

վանկեր՝ պիղծ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծհ-պարտ-ի։ Վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը Աճառյանը համարում է հայերենից փոխառված։

Ածական

  1. կեղտոտ, անմաքուր ◆ Պիղծ ձեռքեր։
  2. զզվելի, գարշելի, նողկալի ◆ Ժամանակի ձեռքը անտարբեր կսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր։ (Ավետիք Իսահակյան)
  3. անսուրբ, ոչ մաքուր, կրոնական տեսակետից անթույլատրելի՝ անգործածելի ◆ Պիղծ ուտելիք՝ կերակուր։
  4. (կրոն․) անմաքուր, անճիշտ, մոլար ◆ Պիղծ հավատ։
  5. (փխբ․) չարություն՝ աղետ ծնող՝ առաջացնող, չարիք պատճառող, անարդար, անօրեն ◆ Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու՛ դարձաք բռնակալ ցարերին ընկեր։ Եղիշե Չարենց
  6. (փխբ․) բարոյապես պարսավելի՝ անմաքուր ◆ Պիղծ կենցաղ՝ կապ։

Գոյական

  1. գարշելի՝ զազրագործ մարդ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անմաքուր, պղծուկ, կեղտոտ, աղտոտ, աղտեղի, ժանտկեն, պղծուտ, (գվռ․)՝ մուռտառ, հարամ
  2. տե՛ս նողկալի
  3. (կրոն․) անսուրբ, անմաքուր, (հնց․)՝ մծղնյա, աղծապիղծ, խեղ, խիղ, խոհերական
  4. (կրոն․) անճիշտ, մոլար
  5. տե՛ս անօրեն
  6. տե՛ս անբարոյական

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]