[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

ուլ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ուլ

վանկեր՝ ուլ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *pō-lo-` *pōu- «փոքր» արմատից. հմմտ. հունարեն πώλος «մտրուկ, քուռակ, աղջիկ», գոթերեն fula, հին իռլանդերեն fola «մտրուկ, քուռակ», թերևս նաև աղիջ, հղի։

Գոյական

  1. այծի ձագ, ալոջ
  2. քարայծի այծյամի՝ եղնիկի և այլնի ձագ
  3. (փխբ․) մանուկ, երեխա

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. այծեծագ, ալոջ, (փղքշ․)՝ ուլիկ, այծիկ, կտի, կտիկ, ամիկ (մեկ տարեկան), քոռիկ (որձ), հավուր (մեկ տարեկան, որձ), պազտի, պազտիկ (կարճ ակաջներով), թանիկ (սպիտակ ականջներով)
  2. եղնաձագ, եղջերվաձագ
  3. տե՛ս երեխա, մանուկ

Արտահայտություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (հին), (բնստ․) վիզ, պարանոց

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս վիզ, պարանոց

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]