[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

հողմ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ հողմ

վանկեր՝ հողմ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *onəmo- «շնչել» արմատից. հմմտ. հունարեն άυεμος «հողմ, քամի», լատիներեն anima «հոգի»։

Գոյական

  1. ուժեղ քամի (սովորաբար մթնոլորտային տեղումներով զուգորդվող) ◆ Դուրսը հողմն է հառաչում և մերթ լալիս մանկան պես։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Ինչպես մի փետուր ընկավ նա հողմերի և հեղեղների բերանը։ (Ավետիք Իսահակյան)
  2. (փխբ․) արհավիրք
  3. (փխբ․) ուժգին հոսանք՝ շարժում, հորձանք
  4. (փխբ․) հասարակական կյանքի բուռն ալեկոծում՝ հեղաշրջում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. քամի (ուժեղ), հողմամրրիկ, մրրիկ, փոթորիկ
  2. արհավիրք, աղետ, փորձանք, չարիք, պատուհաս, օրհաս, դժբախտություն, ձախորդություն, արհավրանք (հնց․), բարկության գավազան, երկնային պատիժ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հողմի պես - շատ արագ, չափազանց արագ, սրընթաց ◆ Շշնջում էր, ասպանդակում, ձին թռցնում էր հողմի պես։

Աղբյուրներ

[խմբագրել]