[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

խաղաղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խաղաղ

վանկեր՝ խա•ղաղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Հավանաբար բնիկ հնդեվրոպական՝ կրկնավոր կամ -աղ ածանցով ձև՝ *khl- (կամ *khəl-, *khel-), եթե ճիշտ է Մեյեի համեմատությունը հունարեն χαχαω` «արձակել, թողնել, թուլացնել» բայի հետ։ Թերևս հնարավոր է նաև համեմատությունը կաղաղ «որջ» (սկզբնապես «հանգստավայր, ապաստարան») բառի հետ՝ կ/խ հերթագայությամբ (հմմտ. կեղ «ծուռ» - խեղ

Ածական

  1. հանգստի, անդորրի վիճակում գտնվող, անաղմուկ և առանց բուռն շարժումների ◆ Խաղաղ գիշեր։
  2. ալեկոծումից, ծփանքից զերծ, անխռով ◆ Խաղաղ ծով։
  3. հոգեական հանգստի վիճակում գտնվող, անվրդով, հոգեպես չհուզված ◆ Հոգով խաղաղ եմ հիմա։
  4. հոգեական հանգիստ, անվրդովություն արտահայտող ◆ Խաղաղ հայացք, ձայն։
  5. հաշտություն սիրող, կռվից վեճերից խուսափող ◆ Խաղաղ բնավորություն։
  6. վեճ, կռիվ, թշնամություն չպարունակող, չարտահայտող, ոչ թշնամական ◆ Խաղաղ

զրույց։

  1. առանց կռվի, վեճի, ընդհարման տեղի ունեցող, թեռք բերվող, ընթացող ◆ Խաղաղ գոյակցություն։
  2. խաղաղության ձգտող, խաղաղության պահպանման ծառայող ◆ Խաղաղ քաղաքականություն։
  3. ոչ պատերազմական, երբ կամ որտեղ պատերազմ չկա ◆ Խաղաղ ժամանակներ, իրադրություն։
  4. մարտական գործողություններին անմիջապես չմասնակցող ◆ Խաղաղ բնակչություն։
  5. մեղմ, ոչ բուռն ◆ Լուսնի խաղաղ լույս։ ◆ Գետի խաղաղ ընթացք։
  6. առանց սուր հակադրությունների, բախումների ◆ Հանգույցի խաղաղ լուծում։ (գրկն․)
  7. խաղաղության վրա հիմնված ◆ Խաղաղ հարաբերություններ, հարևանություն։
  8. հանգստավետ, անդորր, անխռով ◆ Խաղաղ կյանք։
  9. մեղմ, մարմանդ ◆ Արևմուտին բուխարիկներն իրիկվա նման խաղաղ ծուխ կելենե։ (Ավետիք Իսահակյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հանգիստ, անդորր, հանդարտ, հանգստավետ, խաղաղավետ, անծուփ, լռանիստ, հնագստի վիճակում գտնվող, ալեկոծությունից ծփանքից զերծ
  2. ականջը կախ (ժղ․), ականջը դինջ (ժղ․), ականջը քաշ, գլուխը դինջ, գլուխը հանգիստ (հոգեկան հանգստի վիճակում գտնվող)
  3. տե´ս հաշտ

Արտահայտություններ

[խմբագրել]

խաղաղ ատոմ - ոչ ռազմական նպատակով գործադրվող ատոմյաին էներգիա (հրպխս.)

Աղբյուրներ

[խմբագրել]