[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

լեգենդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ լե•գենդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

< легенда < լատ. legenda այն, ինչ պետք է կարդացվի

Գոյական

  1. բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն, ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին ◆ Նրա ամեհի վիհը, կապույտ ստվերների երիզներով պահում էր իր մեջ Արտավազդի լեգենդը: Դերենիկ Դեմիրճյան
  2. մտացածին, ուռցրած որևէ անձի կամ դեպքի մասին ◆  Եթե հարցնեք որտեղից են էս լեգենդներն ու զրույցները… ես ձեզ կասեմ։ Հովհաննես Թումանյան ◆  Միջին դարերում է ծագում… էպիկական մի ուրիշ տեսակ լեգենդը: (Դասագիրք)
  3. հնարովի բան, անիրական, մտացածին խոսք, զրույց, առասպել ◆ Նույնիսկ լեգենդներ էին պատում, թե իբր խանը գիշերը վագրին արձակում է։ (Գարեգին Սևունց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ավանդազրույց, ասք (գրկն․)
  2. տե՛ս առասպել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. լեգենդով լուսանկար-տե՛ս լուսանկար՝լուսանցագրով լուսանկար

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։