[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

դեզ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ դէզ

վանկեր՝ դեզ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *dheig՛h- «(կավ, խմոր) հունցել, շաղախել, ձևավորել, քսել» արմատից. հմմտ. հին հնդկերեն dēhī «թումբ, պատնեշ, ամբարտակ», ավեստերեն duēzayeiti «դիզում է, կանգնեցնում է, բարձրացնում է», հունարեն τεïχος` «պատ, պարիսպ»։

Գոյական

  1. իրար վրա դրսված` կուտակված իրեր` առարկաներ, կույտ, շեղջ ◆ Սենյակի մեջտեղը... ոսկու դեզերի վրա հանգիստ թիկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում: Հովհաննես Թումանյան ◆ Նամակների դեզում կային խստաբարո գրություններ: Եղիշե Չարենց
  2. խոտի՝ հնձած հացաբույսերի և այլն, շեղջ՝ կույտ, բարդ ◆ Սալբին նայեց ու թիկն տվավ խոտի դեզին: (Ակսել Բակունց)
  3. տե՜ս ամբրոց ◆ Առաջին բանը, որ աչքին զարկավ, աթարի դեզն էր, որի շուրջ անձրևը գոյացրել էր տիղմը ընդարձակ ճահիճ: (Մուրացան)
  4. (փխբ․) որևէ բանի մեծ քանակություն՝ զանգված

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. շեղջ, շեղջակույտ, կիտուկ, կույտ, կուտակ, դեզակույտ, բուրգ, դարս, դարսվածք
  2. շեղջ, բարդոց, բարդ, թեղ, կապեճ, գաղիշ, օրան, կոպաղ
  3. քարակույտ, քարակարկառ, կարկառ, կաշկառ
  4. զանգված, կույտ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. դեզ առ դեզ - կույտ-կույտ ◆ Բույսերը դեզ առ դեզ կախվել են կամար կապած ժայռերից դեպի վար: Վրթանես Փափազյան

Աղբյուրներ

[խմբագրել]