[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

գարուն

Վիքիբառարան-ից

Հայերեն

«գարուն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Գարուն, ծաղկած ծառեր Շվեյցարիայում

Արտասանություն

ՄՀԱ: [gɑɹun]

վանկեր՝ գա·րուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ (* uesr- > գեհար > գահար > գար)՝ համաբանությամբ ստացած -ուն վերջածանցը (հմմտ. աշուն). հմմտ. իրանական vasar, նոր պարսկերեն bahār, հունարեն εαρ, լատիներեն vēr, հին իռլանդերեն var «գարուն», լիտվերեն vāsarh, vasara «ամառ»։

Գոյական

  1. տարվա չորս եղանականերից մեկը, մարտի 21-ից մինչև հունիսի 21-ը
  2. բարեխառն, ախորժելի եղանակ (փխբ․)
  3. առույգ, զվարթ հասակ, պատանեկություն, երիտասարդություն (բնստ․)
  4. տարի (ժղ․)
  5. պայծառ, երջանկավետ կյանք (քնստ.)

Ածական

գարնան պես պայծառ, գեղեցիկ, զվարթ (փխբ․)

Հոմանիշներ
[խմբագրել]
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. գարուն բացվել
    1. գարուն գալ
    2. ուրախ, երջանիկ կյանք սկսվել
  2. գարուն դառնալ - երիտասարդանալ
  3. գարուն դուրս գալ - ձմեռն անց կացնել
  4. գարուն դուրս բերել
    1. մինչև գարուն հասցնել
    2. մինև գարուն բավականացնել
  5. գարուն հանել
    1. մինչև գարուն հասցնել
    2. մինև գարուն բավականացնել
  6. գարուն (գարնան)հասակ, կյանք, տարիք - երիտասարդանալ

Աղբյուրներ

[խմբագրել]