[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

բարդ

Վիքիբառարան-ից


Հայերեն

ՄՀԱ՝ [bɑɾtʰ]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ * bhrti-՝ * bher- «բերել, տանել» արմատից. հմմտ. հին հնդկերեն bhrti- «բերում», լատիներեն fors «պատահականություն», գոթերեն gabaúrps «ծնունդ»։

Ածական

վանկեր՝ բարդ 

  1. դիզված, կուտակված, ◆ բարդ ամպեր
  2. շատ մասերից կամ տարրերից բաղկացած, ոչ պարզ ◆ Հետագայում թողարկելու են բարդ մեքենաներ ու հաստոցներ։
  3. դժվարին, դժվար ըմբռնելի, խրթին, դժվարալույծ ◆ Քեռի հովակիմը նրանց ուղեղն այնպես էր ծանրաբեռնել բարդ, լուծում չգտնող խոհերով, որ նրանք ոչ մի կերպ բեռնաթափվել չեն կարող։ (Բոգդան Վերդյան)
  4. խճճված, խառնակ, դժվար ◆ Իսկ դուք, մեր փերի՛, գիտեք սրտերի ճամփաները բարդ։ Հովհաննես Թումանյան ◆ Վարազդուխտի վարմունքը բավական բարդ մի հանգույց էր եղել։ Դերենիկ Դեմիրճյան
  5. իրագործելը դժվար, ծանր ◆ Ստացվել է բարդ առաջադրանք։ (Բոգդան Վերդյան)
  6. բազմապիսի, բազմատեսակ ◆ Բարդ է զինվորի մասնագիտությունը։ (Հրաչյա Քոչար)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. խրթին, կնճռոտ, անպարզ, դժվարլուծելի, դժվարհասկանալի, դժվարիմաց, խրթնիմաց (հզվդ․), խրթնածածուկ
  2. բաղադրյալ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. (լեզվբ․) բարդ բառ - երկու կամ ավելի արմատների (բառերի) միավորումով կազմված բաղադրյալ բառ
  2. (մաթ․) բարդ երից կանոն - որի մեջ տվյալ համեմատությունները երկուսից ավելի են
  3. բարդ նախադասություն - մեկից ավելի պարզ նախադասություններից բաղկացած մեկ ամբողջական նախադասություն (լեզվբ․)
  4. բարդ ածանցավոր - միաժամանակ բարդված և ածանցված

Բարդ2

[խմբագրել]

Գոյական

  1. Վան՝ չորացրած խոտի կամ հացահատիկի դեզ, որ բաղկացած է 30-40 խրձից ◆ Գրիգոր գոհ այս փոքրիկ ճիվաղին ձեռքեն անվտանգ ազատելուն, առանց ետին նայելու գնաց երկնցավ յուր խոտի բարդին վրա։ (Ծերենց)
  2. բարդաչափ, մի բարդի չափ
  3. երեսուն հատ (ձու, ընկույզ, խուրձ և այլն)

Ածական

  1. Խարբերդ, Մուշ, Քղի՝ մի երեսնյակ ◆ Մի բարդ ձու առնել։ (Ձեռագիր)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բարդ դնել - խուրձերը կույտ անել, դիզել ◆ Խորոմճին ցորենը ոլորում, խորոմ էր անում, կապում ու տանում բարդ դնում։ (Էմինեան ազգագրական ժողովածու)

Թարգմանություններ

[խմբագրել]

բարդ3

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Տարենտե՝ փորոտիք
  2. Կեսարիա՝ երկվորյակներից յուրաքանչյուրը

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Նոր Ջուղա՝ շնորհք ◆ Բարդդ կտրվի, գնա կորիր։ (Ձեռագիր)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

բարդ5

[խմբագրել]

Հայերեն

Ստուգաբանություն

[խմբագրել]

կելտ. bard

Բացատրություն

  1. (գրկն․) հին կելտերը այսպես էին անվանում թափառաշրջիկ բանաստեղծ-երգիչներին, որոնք իրենք էին հորինում երգի խոսքերն ու մեղեդին և իրենք էլ կատարում

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։