[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

արծաթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: []

Ստուգաբանություն

[խմբագրել]

բնիկ հնդեվրոպական, թեև բուն նախաձևի վերականգնումը դժվարություն է հարուցում՝ * argəto- (միայնակ կանգնած. -աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ), բայց ավելի սպասելի էր * arg՛ənto- (պիտի տար արծանթ)՝ * arg՛ «փայլուն, սպիտակավուն» արմատից. հմմտ. հին հնդկերեն rajatám, ավեստերեն ərəzata, լատիներեն argentum, հին իռլանդերեն arggat «արծաթ»։

Գոյական

վանկեր՝ ար.ծաթ 

  1. Զեյթուն, Հաճն՝ քիմիական տարր, մոխրագույն-սպիտակ գույնի փայլուն ազնիվ մետաղ
  2. արծաթադրամ
  3. փոխդրամ
  4. արծաթյա իրեր, արծաթեղել
  5. արծաթի ձայն, հնչյուն, արծաթի հանած ձայնի նման ձայն, քաղցր ու հստակ ձայն
  6. (աշխգր․) քիմիական տարր. սպիտակ գույնի ազնիվ մետաղ
  7. (երկրբ․) պարբերական համակարգի 1-ին խմբի քիմիական տարր
Հոմանիշներ
[խմբագրել]
  • արծաթեղեն
  • փող, դրամ, ստակ, արծաթադրամ, արծաթաստակ
  • սպիտակ, սպիտակ փող, ճերմակ փող (փխբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]

Ածական

  1. ընտիր, անխառն, ազնիվ (փխբ․)
  2. սպիտակ, ճերմակ (փխբ․)
  3. արծաթանման, արծաթագույն
  4. արծաթափայլ
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։