Ակրա
Քաղաք | |
---|---|
Ակրա | |
անգլերէն՝ Agra հնդ.՝ आगरा | |
Երկիր | Հնդկաստան[1][1][1] |
Տարածութիւն | 188,40 քմ² |
ԲԾՄ | 171±1 մեթր |
Բնակչութիւն | 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2] |
Խտութիւն | 7 431 մարդ/քմ² |
Ժամային գօտի | UTC+5:30? |
Հեռախօսային ցուցանիշ | 562 |
Փոստային ցուցանիշ | 282001 |
Շրջագայութեան պետ-համարագիր | UP-80 |
Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-hi" does not exist։ |
Ակրա (անգլերէն՝ Agra - հնդ.՝ आगरा, Ակրա), քաղաք Հնդկաստանի հիւսիսին, Ութար-Բրատէշ նահանգին, Ջամնա գետի (Կանկէսի վտակի) ափին։ Այստեղ գտնուած է հռչակաւոր Թաճ Մահալ դամբարանը։ Բնակչութիւնը՝ 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2]։ Ակրան մայրաքաղաք Նոր Տելհիի հետ կապուած է արագընթաց երկաթագիծով։ Ակրան երկաթուղային հանգոյց է, տնայնագործական արտադրութեան կեդրոն։ Ակրայի Համալսարանը հիմնադրուած է 1927-ին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զարգացած է որպէս ամրոց XV դարուն, իսկ իբր քաղաք XVI դարու սկիզբներուն։ XVI-XVII-րդ դարերուն եղած է Մեծ Մոնկոլներու կայսրութեան մայրաքաղաքը։ Այն ժամանակ հարուստ եցած է ճարտարապետական յուշարձաններով (ինչպէս Ակրա ամրոցը (1564-1574 թթ.), Մարգարտիայ մզկիթը (1646-1653 թթ.))։
Ակրայի հայ համայնքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակրայի հայ համայնքը հիմնուած է մոնկոլների ժամանակ։ Աքպար թագաւորի օրով հայերուն հող յատկացուած է, կառուցուած է հայ եկեղեցի (1652)։ Առեւտրականներուն արտօնուած է առանց տուրքի առեւտուր ընել։ Ակրայի հայերը առեւտրական գործարքներ կնքած են եւրոպացիներուն հետ։ Համայնքը ստուարացաւ Ապպաս Ա. Մեծի որոշած բռնագաղթէն ետք, յատկապէս՝ ԺԹ դարուն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|