[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/

Ինդիգո

քիմիական միացություն

Ինդիգո (իսպ.՝ indigo, լատին․՝  indicum՝ հնդկական), մուգ, կապույտ բյուրեղային նյութ։ Հալման ջերմաստիճանը՝ 390-392°C (քայքայվելով)։ Անլուծելի է ջրում, սպիրտում, քիչ լուծելի՝ օրգանական լուծիչներում։ Ինդիգոն հնագույն ժամանակներից հայտնի ներկանյութը անջատել են ինդիկատու բույսերից (օրինակ, Indifors tinctoria), որոնք տարածված են Հնդկաստանում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Արաբիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Այդ բույսերի որոշ տեսակներ աճում են նաև Հայաստանում։ Ինդիգոն հայ մատենագրության մեջ կոչվել է լեղակ։ Կիրառվում է՝ բրդյա և բամբակյա թելեր և գործվածքներ ներկելու, նկարչական ներկեր պատրաստելու համար և բժշկության մեջ։ Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, օգտագործման եղանակները եղել են արտաքին (պատրաստել են քսուքներ կամ լեղակատու տերևները կպցրել են վերքին, ուռուցքին) և ներքին (ընդունել են հյութի կամ փոշու ձևով)։ Ներկայումս Ինդիգո ստացվում է անիլինի և քլորքացախաթթվի փոխազդեցությունից առաջացած ֆենիլգլիցինը հալում են ալկալիների հետ և ստանում ինդօքսիլ։ Վերջինս օդի թթվածնով օքսիդանալիս առաջացնում է Ինդիգո։ Ոչ բարձր կայունության պատճառով Ինդիգոյի փոխարեն ներկայումս կիրառվում են կուբային այլ ներկանյութեր։

Ինդիգո
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₆H₁₀N₂O₂
Մոլային զանգված4,4E−25 կիլոգրամ գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար482-89-3
PubChem135436515
EINECS համար207-586-9
SMILESC1=CC=C2C(=C1)C(=O)C(=C3C(=O)C4=CC=CC=C4N3)N2
ЕС207-586-9
RTECSDU2988400
ChEBI4477009
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիգո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 334