Գրոկ
Գրոկ (իրական անունը՝ Շարլ Ադրիեն Վետտախ, հունվարի 10, 1880[1][2][3][…], Լովրես, Բեռն, Շվեյցարիա - հուլիսի 14, 1959[1][2][4][…], Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա), շվեյցարիացի ծաղրածու։ Կոչվել է «ծաղրածուների արքա»[5] և «Եվրոպայի մեծագույն ծաղրածու»[6]։ Որոշ ժամանակ եղել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող էստրադային արտիստը[5]։
Գրոկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Լովրես, Բեռն, Շվեյցարիա |
Մահացել է | հուլիսի 14, 1959[1][2][4][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, կրկեսի դերասան, դաշնակահար, երգիչ, ջութակահար, ակորդեոնահար և ծաղրածու |
Կենսագրություն
խմբագրելԱրտիստի կայացում
խմբագրելՇարլ Ադրիեն Վետտախը սերում էր շվեյցարացի հովիվ գյուղացիներից։ Ադրիենի մայրը դաշնամուր էր նվագում, իսկ հայրը դիպուկ հրաձիգ էր և ժամագործ։ Վաղ մանկությունից նա իր որդուն կրկեսի հանդեպ սեր է ներարկել։
Մի օր Ադրիենին նկատել է ծաղրածու Ալֆրեդեն և նրան հրավիրել է շրջիկ կրկեսի թատերախումբ։ Եվ Վետտախը դարձել է նրա գործընկերը։ Նրանց «Ալֆրեդիանոս» կոչվող դուետը շարունակել է գոյություն ունենալ երկու տարի՝ մինչ Ալֆրեդեյի ամուսնությունը, որից հետո Ադրիենը ևս երկու անգամ փոխել է գործընկերներին, իսկ հետո թողել է շրջիկ կրկեսը և գնացել է Ֆրանսիա։ Մեկնման պահին նա տիրապետում էր մի քանի երաժշտական գործիքների, ինչպես նաև տիրապետում էր ձեռնածության, ակրոբատիկայի, լարախաղացության արվեստներին, կարողանում էր նաև ձի հեծնել։ Սակայն, չնայած դրան, Նիմ քաղաքի Շվեյցարիայի ազգային կրկեսում նա ընդամենը ստանձնել է գանձապահի պաշտոնը։
Աշխատելով կրկեսում՝ Ադրիեն Վետտախը մտերմացել է Բրիկ կեղծանունով հանդես եկող երաժշտական էքսցենտրիկի հետ և շուտով փոխարինել է նրա հեռացած գործընկեր Բրոկին։ Այդ ժամանակ էլ նա վերցրել է իր հայտնի «Գրոկ» կեղծանունը։ 1903 թվականի հոկտեմբերի 1-ին կայացել է Գրոկի դեբյուտը Շվեյցարիայի ազգային կրկեսի բեմում։
Համբավ
խմբագրել1905-1906 թվականներին Բրիկն ու Գրոկը շրջագայել են Ֆրանսիայի (Փարիզի «Մեդրանո» կրկեսը), Բելգիայի, Իսպանիայի, Հարավային Ամերիկայի երկրներում։ Գործընկերոջից բաժանվելուց հետո Գրոկը հանդես է եկել հայտնի ծաղրածու Անտոնեի հետ դուետում, իսկ ավելի ուշ սկսել է միայնակ աշխատել։ 1911 թվականի օգոստոսի 15-ին, Բեռլինի «Վինթերգարդեն» մյուզիք-հոլում ելույթի ժամանակ, ծաղրածուն առաջին անգամ լուրջ ֆիասկո է ունեցել, սակայն 1913 թվականի հոկտեմբերին նա կրկին շրջագայել է Ավստրո-Հունգարիայում և Գերմանիայում և այս անգամ ավելի հաջող է հանդես եկել։ Այդ թվականին էլ նրան առաջին անգամ անվանել են «Ծաղրածուների արքա»։ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ Գրոկը շրջագայել է նաև Ռուսաստանի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում և Ռիգայում, որն ավարտվել է հաղթանակով։
Պատերազմից հետո Գրոկը վերսկսել է իր ելույթները. 1918-1919 թվականներին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, 1919-1920 թվականներին՝ ԱՄՆ քաղաքների համերգասրահներում, որտեղ մեկնել էր հյուրախաղերի։
1931 թվականին լույս է տեսել Գրոկի՝ իր մասին ֆիլմը։ Չնայած այն հանգամանքին, որ ծաղրածուն այն տարածել է շատ կինոթատրոնների տերերի շրջանում, այնուամենայնից ֆիլմը հաջողություն չի ունեցել։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1931 թվականի փետրվարի 24-ին, Բեռլինում։
Վերջին տարիներ
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Գրոկը թողարկել է երկու նոր ֆիլմ («Ցտեսություն, պարոն Գրոկ»), որտեղ ընդգրկել է իր լավագույն համարները, իսկ 1951 թվականի մարտի 24-ին նա բացել է իր սեփական «Գրոկ» կրկեսը և մեծածավալ շրջագայություններ է կազմակերպել եվրոպական երկրներում։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին՝ վերջին անգամ Գրոկը ասպարեզ է դուրս եկել Համբուրգում։
Գրոկը մահացել է 1959 թվականին, Իտալիայի Իմպերիա քաղաքում՝ իրեն պատկանող մեծ, մարմարե պալատում։
Հիշատակ
խմբագրելԱյսօր Եվրոպայում անցկացվում է ծաղրածուների միջազգային կրկեսային փառատոն, որի մրցանակն է «Գրոկի ոսկե դիմակը», ինչը ծաղրածուի վարպետության բարձրագույն ճանաչման արտահայտություն է։ ԽՍՀՄ-ում այդ մրցանակի դափնեկիր Է դարձել «Անդրյուշա» ծաղրածուն՝ Անդրեյ Նիկոլաևը, 1969 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
- ↑ 5,0 5,1 Pat Cashin, Grock Clown Alley (blog). (August 24, 2006). Retrieved April 22, 2011
- ↑ «Life on the Newsfronts of the World» Google Books. Life magazine (November 15, 1954). Retrieved April 22, 2011.
Գրականություն
խմբագրել- Ի. Ա. Մուսկի։ «XX դարի 100 մեծ կուռքեր»։ Մոսկվա, խմբ. «Վեչե», 2007։ Էջ։ 34—38
- «Grock. Nit mö-ö-ö-glich. Die Memoiren des Königs der Clowns», Ինքնակենսագրություն.: 1956: Գերմանիա, Անգլերեն տարբերակը. «Grock, King of Clowns» 1957,
Արտաքին հղումներ
խմբագրել- Գրոկի ելույթը բեմում YouTube. 2011 թվականի ապրիլի 16 (ֆր.)
- Grock-News (գերմ.)
- «Grockland» ասոցիացիա (ֆր.)
- Գրոկ Internet Movie Database կայքում
- «Grock — Seltsamer als die Wahrheit» Արխիվացված 2020-10-18 Wayback Machine FilmArts Productions, Zurich (2006) (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոկ» հոդվածին։ |