Սիրտ
Արտաքին տեսք
Սիրտ (լատ.՝ cor, հուն.՝ καρδιά, kardia), մկանային օրգան, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սրտերն էլ են երկաթի նման ժանգոտվում[1]։
- Սիրտն ապակի է, որ կոտրվեց՝ չի կպչի[1]։
- Սիրտն սփռոց չէ, որ ամեն մարդու առաջ բացես[1]։
- Սիրտդ միշտ արգելվածին է ձգտում[1]։
- Սիրտը մեկ է, ցանկությունները՝ հազար[1]։
- Սրտում նստած սատանան մարմինն էլ է կործանում[1]։
- Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի[2]։
- Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
- Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
- Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
- Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
- Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…
- Նման է կարծես նա մի թութակի ,
- Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
- – Ես քեզ եմ ուզում…
- Հայի սիրտը Սիս-Մասիս է։ Մասիսով ուրիշին է սիրում, Սիսով` իրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել]