[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Portugália

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Portugália
Изображение логотипа
ՕՏՄԱ
NI[1]
ՔԱՄԿ
PGA
Պայմանականչ
AIR PORTUGAL
Հիմնադրվել է1989
ԿենտրոններԼիսաբոնի Ումբերտո Դելգադոյի անվան օդանավակայան
ՄիությունՍտար Ալիանս
ՄասնաճյուղերPGA Express?
ԻնքնաթիռներEmbraer Regional Jet և Fokker 100
Նավատորմ16
ԳլխամասԼիսաբոն
ՂեկավարությունԺոաո Ռիբեյրու դա Դոնսեկա
portugalia-airlines.pt

Portugália, 2016 թվականի մարտից հանդես է գալիս նաև TAP Express անունով, պորտուգալական տարածաշրջանային ավիաընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լիսաբոնի Պորտելա օդանավակայանում[2]։ Ընկերությունը հարում է TAP Portugal-ին և չվերթներ իրականացնում դեպի Եվրամիության երկրներ[3]։

Portugália ավիաընկերությունը հիմնադրվել է 1988 թվականի հուլիսի 25-ին որպես բաժնեմասային ընկերություն և միայն երկու տարի անց է սկսել օպերացիոն գործունեություն ծավալել` կապված Եվրամիության երկրներ ավիատեղափոխումների օրինականացման գործընթաի հետ։ 1990 թվականի հուլիսի 7-ին իրականացվել են ավիաընկերության առաջին տեղափոխությունները Լիսաբոնի օդանավակայանից դեպի Պորտու և Ֆարու քաղաքներ[2]։

Միջազգային չվերթներ իրականացնելը ավիաընկերության հիմնական գործառույթների մեջ է մտել 1992 թվականի հունիսին։ 2006 թվականի նոյեմբերի 6-ին TAP Portugal ընկերությունը հայտարարեց Portugália-ի բաժնետոմսերի 99,81 տոկոսի գնման մասին։

2007 թվականի մարտի դրությամբ ավիաընկերությունում աշխատում է 750 մարդ[2]։

2008 թվականին ընկերությունը մտավ SkyTeam ուղևորափոխադրող կազմակերպության կազմի մեջ, սակայն ստիպված էր լքել այն, քանի որ նրա մայր ավիաընկերությունը` TAP Portugal-ը, հանդիսանում էր Star Alliance-ի լիիրավ մրցակիցը։ Ներկայումս քննարկվում է Portugália-ի միացման հարցը Star Alliance-ին[2]։

Portugália Fleet
Ինքնաթիռի տիպ Քանակ Ուղևորներ
(Բիզնես դաս/Էկոնոմ դաս)
Ուղիներ Ծանոթագրություն
Embraer ERJ 145 EP 8 45 (6/39) Ներքին և միջազգային դեպի Եվրոպայի երկրներ
Fokker 100 6
95 (8/87) Ներքին և միջազգային դեպի Եվրոպայի երկրներ
Beechcraft 1900D 2
19 (19) Իսպանիայի օդանավակայաններ PGA Express
Всего самолётов 16

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.ch-aviation.com/portal/news/4209-tap-portugal-news-update
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Directory: World Airlines». Flight International. 2007 թ․ ապրիլի 10. էջ 63.
  3. «Contactos.» Portugália. 18 February 2007. Retrieved on 28 February 2010. «Morada: Aeroporto de Lisboa, Rua C, Edifício 70 1749—078 Lisboa.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]