Փինք (երգչուհի)
Փինք | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Pink |
Ի ծնե անուն | անգլ.՝ Alecia Beth Moore |
Նաև հայտնի է որպես | P!nk և Pink |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1979[1] (45 տարեկան) Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, փոփ |
Մասնագիտություն | մոդել, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, մամլո քարտուղար, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, կինոդերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records, Legacy, Jive Records, Արիստայի Գրառումները և LaFace Records |
Կրթություն | Արվեստի և դիզայնի Մուր քոլեջ, Central Bucks High School West? և Lenape Middle School? |
Անդամակցություն | You+Me? |
Կապված | Էշլի Ռոբերթս, Էմինեմ |
Ամուսին | Carey Hart?[2] |
Պարգևներ | |
Կայք | pinkspage.com |
Pink (singer) Վիքիպահեստում |
Փինք (անգլ.՝ Pink կամ ձևավորված՝ P!nk, իսկական անունը՝ Ալիշա Բեթ Մուր [Alecia Beth Moore], սեպտեմբերի 8, 1979[1], Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, 2000 թվականին հայտնի է դարձել «Can't Take Me Home» ալբոմի թողարկումից հետո։
Առաջին սինգլը թողարկել է «There You Go» վերնագրով, որը ներառվել է «Can't Take Me Home» ալբոմի մեջ, որը R&B ոճում էր։ Ալբոմը թողարկվել է 2000 թվականին LaFace Records լեյբլով։ Փինքի հաջորդ՝ Missundaztood ալբոմը փոփ-ռոք ոճով էր ձայնագրված և հնչողությամբ տարբերվում էր նախորդ ալբոմից։ Սկավառակը թողարկվել է 2001 թվականին և հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում։
Փինքի երրորդ ալբոմը՝ Try This, թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, որը, չնայած նախորդին, ավելի քիչ առևտրային հաջողություն ունեցավ, վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Trouble» սինգլի համար երգչուհին արժանացել է Գրեմմի մրցանակի «Կանացի լավագույն ռոք-երգ» անվանակարգում։ Նրա 4-րդ ալբոմը՝ I'm Not Dead անվանումով, թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը ներառում էր մի քանի սինգլներ՝ «Stupid Girls», «U + Ur Hand» և «Who Knew», որոնք գլխավորում էին հիթ-շքերթները։ Նրա 5-րդ՝ Funhouse ալբոմը, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի վերջին, այնուհետև դուրս է եկել «So What» սինգլը։ Մյուս երգերը՝ «Sober», «Please Don't Leave Me» և «Glitter in the Air», նույնպես ընդգրկվել են հիթ-շքերթների «լավագույն քսանյակում»։
Փինքը 2000-2010 թվականներին համարվում է լավագույն փոփ-արտիստուհի «Billboard» ամսագրի արդյունքներով։ Նա նաև գտնվել է 10-րդ հորիզոնականում «Billboard Hot 100» հիթ-ցանկի մեջ, ԱՄՆ-ում լավագույնի 12-ի մեջ, հաղթել է «Գրեմմի» 3 մրցանակ, «MTV Music Awards»-ում 5 մրցանակ, «Brit Awards»-ում 2 մրցանակ։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիշա Մուրը ծնվել է Աբինգտոնում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Նրա մայրը՝ Ջուդիտ Մուրը (օրիորդական ազգանունը՝ Կուգել), բուժքույր է, հայրը՝ Ջեյմս Մուր-Կրտսերը՝ Վիետնամի պատերազմի վետերան[3]։ Նրա հայրը կաթոլիկ է, մայրը՝ հրեուհի[4], իսկ նրա նախահայրերը ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Լիտվայից[5]։
Մեծացել է Դոյլսթաունում, որտեղ հաճախել է Kutz տարրական դպրոցը, Lenape միջնակարգ դպրոցը և Central Bucks West High School ավագ դպրոցը։ Ալիշայի հայրը նրա համար կիթառ էր նվագում և երգում, և Ալիշան վաղ տարիքից ձգտում էր դառնալ ռոք-աստղ։ Փինկն ունի եղբայր՝ Ջեյսոն Մուրը (1983)[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Լրացուցիչ |
---|---|---|---|
2000 | Ski to the Max | Brena | |
2002 | Rollerball | Rock singer | Cameo |
2003 | Charlie's Angels: Full Throttle | Coal bowl promoter | Cameo |
2007 | Catacombs | Carolyn | |
2009 | SpongeBob's Truth or Square | Herself | Cameo |
2010 | Get Him to the Greek | Herself | Cameo |
2011 | Happy Feet Two | Gloria (voice) | |
2013 | Thanks for Sharing | Dede |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000։ Can't Take Me Home
- 2001։ Missundaztood
- 2003։ Try This
- 2006։ I'm Not Dead
- 2008։ Funhouse
- 2012։ The Truth About Love
- 2017։ Beautiful Trauma
- 2019: Hurts 2B Human
- 2023: Trustfall
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ http://www.mtv.com/news/articles/1519914/20060109/pink.jhtml
- ↑ «Pink Biography». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Pink'S Latest Interview». News.superiorpics.com. 30 марта 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Alecia’s Q Magazine Transcript Արխիվացված 2009-11-30 Wayback Machine Q Magazine. Проверено в марте 2004.
- ↑ «Pink: Is the ladette laureate finally growing up?». Independent.co.uk. 29 июля 2006. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frere-Jones, Sasha (24 ноября 2008). «Pop Music: Sass and Cadence». The New Yorker. 84 (38): 124–126. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փինք (երգչուհի)» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- RCA Records-ի արտիստներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի փոփ երաժիշտներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բեմական կեղծանուններ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Հրեա երգիչներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Ֆեմինիստ երաժիշտներ